Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման

Կարծիք կա, թե հայերն ու հրեաները շատ նման են իրար՝ թե ճակատագրով, թե խելքով ու տաղանդով: Ճակատագրի նմանություն մի քիչ կա, խելքի ու տաղանդի մասին խոսելն անլուրջ է՝ համեմատելու բաներ չեն: Սակայն հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որը ոչ ոք չի տեսնում, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման: Խոսքն ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅԱՆ՝ մահացու մեղքերից մեկի մասին է:
Ուրեմն, պատմությունից հայտնի է, որ հրեաներն իրենց փրկվելով պարտավոր են բացառապես Կարմիր բանակին, այսինքն՝ ռուսներին: Սա փաստ է, որը չեն կարող կեղծել և չեն հերքում անգամ ռուսատյաց լիբերալները: Մեկ այլ փաստ էլ կա, որ Հոլոքոստի զոհերի մեծամասնությունն Ուկրաինայի տարածքում բանդերականների բացառիկ աշխատանքն է: Թե Լվովում, թե Բաբի Յարում բանդերականները փայլել են, բնականաբար, գերմանացիների հրահանգով (ուկրաինացիք Հոլոքոստում ավելի մեծ դեր ունեցան՝ կատարելով ամենակեղտոտ, ամենսոտր գործը, քան քրդերը մեր Ցեղասպանությունում): Վերջապես, երրորդ փաստը. Իսրայել պետությունը ստեղծել է Սովետական Միությունը, Չերչիլը կտրուկ դեմ էր՝ չէր ուզում գաղութ կորցնել, Ռուզվելտի ու Թրումենի համար միևնույն էր, և միայն Ստալինի երկաթե կամքը հնարավոր դարձրեց այդ պետության հիմնադրումը:
Իսկ այսօր աշխարհի հրեաների առնազն 80 տոկոսը Ռուսաստանի դեմ է տրամադրված՝ հօգուտ Արևմուտքի և, բնականաբար, բանդերականների: Շատ հազվադեպ են Վլադիմիր Սոլովյովի կամ Յակով Քեդմիի կարգի հրեաները: Ուրեմն, Մաթվեյ Գանապոլսկի կա, շատերը պետք է դրան հիշեն «Эхо Москвы» ռադիոկայանից, շատ հանրային դեմք էր լիբերալ շրջանակներում: Այժմ Կիևում է՝ չդիմացավ փխուր սիրտը ՌԴ հաղթանակներին և հզորացմանը, ռելոկանտ դարձավ: Սա հրեա է, սրա մայրը փոքր հասակում հրաշքով փրկվել է Բաբի Յարում՝ դիակների հետ ընկել է փոսը, այնուհետ, երբ բանդերականները գնացել են նշելու հաջող աշխատանքը, մի կերպ դուրս է պրծել դիակների միջից և փախել: Պատկերացրեք մի կերպ երիտասարդ աղջկա վիճակն այդ գիշեր, ինչի մասին լացուկոցով խոսում էր անձամբ Գանապոլսկին: Իսկ ի՛նչ է անում նա հիմա:
Հիմա Կիևում նա պայքարում է ռուսական ֆաշիզմի դեմ, Ուկրաինան համարում է դեմոկրատիայի օազիս, ռուսական զորքերի ամեն մի հաջողություն սրան հասցնում է մահվան դուռը: Թրամփի հայտարարությունից հետո, երբ ԱՄՆ նախագահը խոսեց ուկրաինական տարածքների հետբերման անհնարինության մասին, սա գրեթե մեռավ եթերում, համարյա լաց եղավ: Ասում էր՝ ոչինչ, Ուկրաինան ամենավերջում Դոնբասը կվերադարձնի, ավելի սուրբ ու սրբազան հողեր կան հետ բերելու և այլն, և այլն…
Հիմա, ի՞նչ մտածենք ազգի մասին, որի 80 տոկոսը Մաթվեյ Գանապոլսկի է կամ էլ բեթար բան: Բանդերականի զոհը պաշտում է բանդերականությունը և ատում իր փրկչի՞ն: Սա սրբապղծությո՞ւն է, թե՞ մեկ այլ, ավելի խայտառակ բան:
Գանապոլսկին մեր հայրենասեր հարությունյան շանթն է, որի հերը կյանքն ու ազատությունը չխնայեց հայ ժողովրդի համար, բայց որի տղան իր սրբազան պարտքն համարեց Գրիբոյեդովի պղծումը, իսկ Գրիգոյեդովն այն անձնավորությունն էր, որից շատ հայերի համար ոչ ոք և ոչինչ չի արել, Մաշտոցից ու Կոմիտասից զատ:
Հայ ժողովուրդն այսօր արդեն իսկ պատժվում է իր ապերախտության շնորհիվ, ըստ Աստվածաշնչի՝ չկա Արցախ, իսկ կլինի արդյոք Սյունիք, կամ ընդհանրապես Հայաստան, կամ ով կբնակվի այնտեղ՝ հայերից կախված չէ: Ալեքսանդր Գրիգոյեդովը ժամանակին հայերին հայրենիք ունենալու հնարավորություն ընձեռեց՝ և արժանացավ պղծման իր իսկ ձեռքով գոյացած Հայաստանում, ընդ որում՝ հանրության բացարձակ անտարբերության, այն է՝ լուռ համաձայնության պայմաններում: Թե ինչպես կվարվի Աստված հրեաների և Իսրայելի հետ՝ դժվար չէ կռահել: Համենայնդեպս, Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարել է. Պաղեստինի պետությունը ստեղծվելու՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Օրը կգա՝ Սիի հետ Յալթայում այդ հարցը կլուծվի: Անգամ հրեաներին միջուկային զենքից զրկելը դժվար չի լինի, դրա նախադեպը կա. ժամանակին Միացյալ Նահանգները և Սովետական Միությունը հինգ րոպեում Հարավային Աֆրիկայից խլեցին վեց միջուկային ռումբ, դրա համար պահանջվեց ընդամենը հինգ րոպեի համատեղ և ունիսոն զայրույթ այդ գերտերությունների լիդերներից: Կարծում եմ, Իսրայելի 90 մարտագլխիքների էքսպրոպրիացիան ավելի երկար չի տևի, մանավանդ, որ ոչ Պուտինը, ոչ էլ Սին պարապ չեն: Դե, իսկ Միացյալ Նահանգները, որքան էլ քամակ ճղի, չի կարողանա փրկել իր լկտիացած անդաստիարակ վասալին:
Ինչևէ, հետևենք իրադարձությունների զարգացմանը և սպասենք բանդերականների խայտառակ պետության լուծարմանը: Շատ գործ կա աշխարհում անելու դրանից հետո, չափազանց շատ: Ուշադիր վերլուծաբանները պետք է որ հիշեն ընկեր Սիի վերջին խոսքերը Պուտինին 2023-ի գարնանը Մոսկվայում, ես հիշում եմ, հակառակ դեպքում չէի գրի այսքանը…

Արտյոմ Խաչատրյանի գրառումը

դիտվել է 745 անգամ
Լրահոս
Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ Ժուռնալիստների միություն Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը. Զախարովա Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա Զախարովան՝ ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ լուրերի մասին ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն ՌԴ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am