Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։