Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․

Մահացել է հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Մենք ընկերներ էինք։ Ընտանիքներով, քաղաքական, գաղափարական, բլոտի, վեճի, կռվելու, բարիշելու ․․․ բոլոր առումներով ընկերներ։

Երբ ասում են ազգային մարդիկ, ես առաջինը Ավետիքին եմ պատկերացնում։ Երբ ասում են համամարդկային արժեքների կրողներ, էլի Ավետիքն է գալիս ցուցակի առաջին համարում։ Երբ ասում են սկզբունքային, Ավետիքի օրինակը պետք է բերել։ Քաղաքացիական հասարակություն կոչվածը մեզանում բլեֆ է, բայց կան իրական քաղաքացիներ՝ Ավետիքը։

Ընկերս ծանր տարավ այս ամեն ինչը։ Գումարած՝ կրտսեր եղբոր Վահանի անժամանակ մահը։

2020–ից ու հատկապես 2023–ից հետո Ավոն ինձ ասում էր՝ եթե Ղարաբաղը չկա, կոնկրետ իմ կյանքը անիմաստ եմ համարում։ Մինչև վերջին շունչը գրեց ու տանջվեց։ Բայց չհանձնվեց։

Բազմակիորեն զարգացած, համաշխարհային գրականությանը քաջածանոթ ու հումորի անկրկնելի զգացում ունեցող մեր Ավետիքը ցավոք մեզ այլևս անակնկալի չի բերի իր «խոխմեքով», նուրբ կամ սև հումորով, դրական մթնոլորտ չի ապահովի յուրահատուկ ծիծաղաձևով։

Ավետիքը նշանակալի դեմք էր։ Հոր՝ Ռաֆայելի արժանի զավակը։ Իշխանյանների տոհմի վառ ներկայացուցիչը, ով քաղաքացի էր իր էությամբ ու հայ՝ բոլոր բջիջներով։

Ցավակցում եմ Ավետիքի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։ Հազար ափսոս ․․․

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1237 անգամ
Լրահոս
Դիմակը պատռվեց․ Հրապարակ «Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am