Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
«Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ օրերից ի վեր Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ:
Նրա հետ միասին ստեղծել ենք Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմը, մշակել ենք ազատազրկվածների աստիճանական ազատ արձակման փաթեթը, վարել եմ պարոն Իշխանյանի կազմակերպած բազմաթիվ թրեյնինգներ, միասին եղել ենք տարբեր երկրներում աշխատանքային այցերի: 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների, 2016թ. քառօրյա, 2020թ. 44-օրյա, Տավուշում 2020թ. հուլիսյան հարձակումների, COVID-ի ու մյուս ժամանակահատվածներում Ավետիքի խորհուրդներն ինձ համար բացառիկ օգտակար էին, միշտ իմաստուն խոսքով օգնում էր:
Հումորի անկրկնելի զգացում ուներ, կենսախինդ մարդ էր և անչափ սիրում էր իր ընտանիքը:
Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի»,- գրել է նա։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը