Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջումհրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի մասին քաղաքացիների հարցերին, տվել է թերի, մոլորեցնող տեղեկություն:

Մասնավորապես, նա հայտարարել է, թե ՀՀ արտաքին պարտքը իրականում կազմում է 5 մլրդ 962 մլն դոլար՝ չնշելով, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև ներքին պարտք:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքը և պարզել, որ ՀՀ արտաքին պարտքը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար, որը ներառում է ՀՀ կառավարության արտաքին պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը:

Այսինքն, այս դեպքում ևս Գևորգ Պապոյանի փոխանցած տեղեկությունը թերի է ու սխալ, քանի որ նա ՀՀ արտաքին պարտքի կազմում չի նշվել ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Նկատենք՝ «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով, «արտաքին պետական պարտքը Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է»։

Այսպես, ՀՀ պետական պարտքը 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, կազմել է 12 մլրդ 842․2 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ 845.4 մլն դոլար, այսինքն՝ ՀՀ պետական պարտքը 1 տարում աճել է շուրջ 997 մլն դոլարով։

ՀՀ կառավարության պարտքը կազմել է 12 մլրդ 338.2 մլն դոլար, որից 5 մլրդ 950․1 մլն դոլարը արտաքին պարտքն է, իսկ 6 մլրդ 388․1 մլն դոլարը ներքին պարտքը։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 504 մլն դոլար։

Տարեսկզբի համեմատ ՀՀ ընդհանուր արտաքին պարտքը նվազել է՝ 6 մլրդ 501.5 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 454․2 մլն դոլարի։ Մինչդեռ ներքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է՝ 5 մլրդ 343.9 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 388․1 մլն դոլարի։

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ Մեկ զոհ, երկու վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան #ՀԻՄԱ․ Բոլորը վաճառել են թուրքերին և պարսիկներին․ Վարդան Ղուկասյանի հանդիպումը՝ գյումրեցիների հետ (video) Плохие новости для турецко-азербайджанского тандема: закончится праздник на армянской крови (video) Փաշինյանը պատրաստ էր գնալ Բաքու․ թող գնան ու մնան․ Արծվիկ Մինասյան (video) Մնալու տեղ չունենք․․․ էլ հույս չի մնացել․․․ կառավարություն ենք եկել, որ․․․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am