Ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից. Սիրանուշ Սահակյան

Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»: Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից: Թեմայի շուրջ NEWS.am-ը մեկնաբանություն խնդրեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանից:

Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը» և ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նա հրաժարվել է պաշտպանից, դատարանն էլ կարծես բավարարել է դա: Որևէ նոր տեղեկություն ունե՞ք այդ մասին:

Նախ հստակեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակված՝ պետական պաշտպանի ծառայություններից, որին դատախազը ներկայացրել էր առաջին նիստում` պատճառաբանելով թե իբր ելնելով գործի բարդությունից, Վարդանյանին անհրաժեշտ է ևս մեկ պաշտպան։ Վարդանյանը հայտարարել էր, որ այդ փաստաբանն իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել, երբևէ չի այցելել մեկուսարան և ինքը նրան չի վստահում:

Այդ ժամանակ մեղադրող կողմն առարկել էր՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։ Սակայն, իմ տեղեկություններով, երեկվա նիստում պետական պաշտպանից հրաժարվելու՝ Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է: Վարդանյանի շահերն այնտեղ պաշտպանելու է Ադրբեջանում լիցենզավորված նրա մասնավոր փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը: Իսկ միջազգային փաստաբանի՝ Ջարեդ Գենսերի հետ տեսակցելու և նրա իրավաբանական օգնությունն ստանալու հնարավորությունից նա զրկված է, քանի որ Ադրբեջանի դատախազությունը մերժել էր Գենսերի՝ Բաքու այցելելու դիմումը:

Երեկվա նիստում ընթերցվել է «մեղադրական եզրակացության»՝ հենց Ռուբեն Վարդանյանին վերաբերող մասը: Ընդ որում՝ մեղադրանքները մեկը մյուսից անհավանական են ու զավեշտալի:

Այո, իսկապես, ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից, ուստի անհնար է դրանք մեկնաբանել կամ հակափաստարկներ բերել դրանց:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am