Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան-խմբ) կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ն Ա.Պ.-ի, Ա.Հ.-ի և Վ.Ս.-ի հետ, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊ ընկերության (2018 թվականի մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերություն) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով, փաստացի իրենց պատկանող՝ արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014 թվականին կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա՝ նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող` ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին:

Վերոնշյալ գումարից 3 միլիոն 620 հազար եվրոն փոխանցվել է Մ.Մ.-ին և Լ.Ա.-ին փաստացի պատկանող՝ արտերկրում գրանցված «MLRE LTD» ընկերության հաշվին, որի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել Ա.Պ.-ն: Բացի այդ, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպության հաշվից 2013 թվականի մայիսի 6-ին կանխիկացված 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլարից 1 միլիոն ԱՄՆ դոլարը նույն օրը մուտքագրվել է «MLRE LTD» ընկերության հաշվին: Այնուհետև, ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից 2013 թվականի հունիսի 5-ին և 6-ին «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցվել է ընդհանուր 3 միլիոն 50 հազար եվրո, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից՝ 1 միլիոն 764 հազար 965 ԱՄՆ դոլար: «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցված գումարները միախառնվել են ընկերության հաշվին եղած՝ հանցավոր ծագում ունեցող գումարներին, որից հետո «MLRE LTD» ընկերության կողմից՝ ի դեմս Ա.Պ.-ի, 2013 թվականի հունիսի 21-ից մինչև 2014 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում «Շին Տավր» ՍՊ ընկերության հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 124 միլիոն 800 հազար ՀՀ դրամ՝ «կանոնադրական կապիտալի ներդրում» նպատակով:

Արդյունքում՝ «MLRE LTD» ընկերությունը դարձել է «Շին Տավր» ՍՊ ընկերության բաժնետեր՝ 30 տոկոսի չափով: Միաժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած՝ «Շին Տավր» ՍՊ ընկերության մասնակիցների ժողովի ընթացքում Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի մտերիմ, վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների աշխատակից և հանցավոր կազմակերպության մասնակից Վ.Ս.-ն նշանակվել է ընկերության տնօրեն:

Գործարքներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության 30 տոկոս բաժնեմասի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, 2019 թվականի հունվարի 15-ին «MLRE LTD» ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Ա.Պ.-ի, և Վ.Ս.-ն կնքել են բաժնեմասի առուվաճառքի ձևական պայմանագիր: Պայմանագրով «MLRE LTD» ընկերությունն իրեն պատկանող՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի 30 տոկոսը կազմող 30 բաժնեմասն իբրև 3 միլիարդ 200 միլիոն դրամով ամբողջությամբ վաճառել է Վ.Ս.-ին՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող վերոնշյալ կազմակերպության համար առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրո:

Վերոնշյալի արդյունքում՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս:

Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց՝ այդ թվում Ա.Պ.-ի կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից, դրանց մի մասը մի շարք անձանց՝ այդ թվում Ա.Պ-ի կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցված մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին:

Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ դրա օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
«Այս ամենի հետևում թաքնված է Աննա Հակոբյանը»․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Վրաստանում հայտնաբերվել է Թուրքիային պատկանող կործանված ռազմական ինքնաթիռի «սև արկղը» Լա՛վ, դրա պատասխանը ո՞րն է․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև (video) Արսեն Թորոսյանը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ Հայաստանում 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է. «Հետք» Էջմիածնի Անմար կրակի հուշահամալիրի տարածքում տեղի կունենա «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են կառավարությունից․ հարցում «Աստծո օրհնանքը ձեզ», «բարի հաղթանակ քեզ»․ Վաղարշապատցիները՝ Սևակ Խաչատրյանին (video) Իմ պատճառով անախորժություն եղավ, նիստն ընդհատվեց․ Անդրանիկ Քոչարյան (video) Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել Ինչու Փաշինյանը դժգոհությամբ լքեց ԱԺ նիստերի դահլիճը Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկո՛լ ես, դու ուրացո՛ղ ես․․․ Արեգնազ Մանուկյան (video) Տեր Արսենն ու Տեր Կարապետը լանջախաչ կրելու իրավունք են ստացել Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր «Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի Արտակարգ․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը Սրբուհի Գալյա՛ն, դե պատասխանեք՝ էդ ի՞նչ թղթեր չեմ տրամադրել Ղուկասյանի վերաբերյալ․Զարուհի Փոստանջյան (video) Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video) «Պիտի մաքրվեմ, նոր գնամ Մայր Աթոռ»․ Նիկոլ Փաշինյան (video) Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am