Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է

Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կոչ է արել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախաքննության զեկույցի հրապարակումից հետո հապճեպ եզրակացություններ չանել, Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը սովորական ողբերգություն է, և սգում են բոլոր զոհվածներին։
«Ինչ վերաբերում է հետաքննությանը, այն իրականացնում են Ադրբեջանի, Բրազիլիայի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան փորձագիտական կազմակերպությունները։ Հետաքննության ընթացքում հանրապետության մասնագետները պրոֆեսիոնալ են գործում։ Ղազախստանը բարձր պրոֆեսիոնալիզմ և օբյեկտիվություն է ցուցաբերում այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտելու իր ջանքերում»,- շեշտել է Բորոդավկինը։