Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթին այն բանից հետո, երբ նրան սուլել են Նոր Օռլեանում Super Bowl-ի ժամանակ, գրում է New York Post-ը:
«Միակը, ով ավելի ծանր գիշեր է ունեցել, քան Կանզաս Սիթի Չիֆսը, Թեյլոր Սվիֆթն է»,- գրել է Թրամփը։
«Ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին»,-Truth Social-ում գրել էր Թրամփն այն բանից հետո, երբ Սվիֆթը նախագահական ընտրապայքարում իր աջակցությունն էր հայտնել Քամալա Հարիսին։