Սա իր համար փայլուն հանդիպում չէ. Փափազյան

«Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ ներկա կլինեն նման հանդիպումներին, բայց, տեսանյութից դատելով, կարող եմ ասել, որ փայլուն հադիպում չէր իր համար։ Սրահում մեծ թվով մարդ չէր հավաքվել, միտինգ չէր կարող անել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ 7օր ԱՄՆ-ում մնալով որեւէ պաշտոնական հանդիպման չարժանացած Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Միաժամանակ նա շտապել էր հայտնել, թե Ֆրանսիայում հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ։ Իսկ մինչ այդ՝ տելեգրամում գրել էր, թե հանդիպում է ունեցել նաեւ ֆրանսահայերի, իր բնորոշմամբ, «մի պատկառելի խմբի» հետ։

Մուրադ Փափազյանը, որը ջերմ հարաբերություններ ունի թե Փարիլի քաղաքապետի ու թե Ֆրանսիայի նախագահի հետ, ինչպես եւ սպասվում էր, չի մասնակցել Փաշինյանի համար կազմակերպված հանդիպմանը։

Նրա փոխանցմամբ՝ նման հանդիպումները, սովորաբար, կազմակերպվում են դեսպանատան կողմից ու լինում են մարդիկ, որոնք ներկա լինում են, սակայն Փաշինյանի այցերի դեպքում այլեւս համայնքի կառույցների հետ հանդիպումներ չեն լինում, ինչպես նախկինում։

«Տեսնում եմ, որ սրահում կան մի քանի իր համակիրներից, կան նաեւ ազգային մտածելակերպով մարդիկ, որոնք հավանաբար ցանկացել են տեսնել, թե ինչ է ասում։ 20-25 տարի է արդեն՝ դեռևս նախագահ Քոչարյանի օրոք, դեսպանատունը ձևավորած ունի Հայաստանի բարեկամ կազմակերպությունների խումբ, որոնք 50- 60 անդամ ունեցող կազմակերպություններ են, այդ բարեկամական խմբերի հետ դեռևս պահպանվում են հարաբերությունները և այդ կազմակերպություններից մարդիկ ևս տեսնում եմ տեսանյութում», - ասաց Փափազյանը։

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am