Ալիևը 10 տարի Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բաքվի դատարանում տեղի ունեցող հակահայ պրոցեսի ևս մեկ դրսևորում ցույց տվեց, որ Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող 23 հայերի ճակատագիրը փորձ է արվում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ:

 Գործի մեղադրականի մի էական ուղղություն վերաբերվում է անկախության և ազգային ազատագրական պայքարի առաջին շարքերում գտնվող անձանց նկատմամբ Բաքվում խորը նստվածք թողած ու մինչև այժմ արտահայտվող մեղադրանքներին, որոնք նախորդ շրջանում հիմնականում քարոզչական թեզերով էր արտահայտվում, իսկ հիմա փորձ է արվում դրանց նոր որակում և «իրավական» փաթեթավորում տալ:

Բացի այն հանգամանքից, որ մեղադրանքի ողջ տեքստը շինծու է և բացառապես քաղաքական, միջազգային ընկալման առումով էլ խիստ խոցելի է:

Սերժ Սարգսյանը` որպես այս թեմայով մշտապես թիրախավորվող գործիչ, իր դիրքորոշումներն արցախյան շարժումից մինչև պրոցեսի բանակցային էտապ ոչ միայն չի փոփոխել, այլ իր դիրքորոշումներում եղել է հրապարակային:

Ադրբեջանի նախագահը, ում երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:

Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի` նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն, ակտուալ է դարձրել և Ադրբեջանն այսօր և´ ստանում է, և´ կորզում է, և´ ակնհայտ անարգանք է արտահայտում փաշինյանական ռեժիմի նկատմամբ»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, թե ՀՀ-ն, իբր, 11 մլրդ-ի նյութական վնաս է հասցրել Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան Ողբերգական ավտովթար` Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Ակնկալում ենք շուտափույթ ստորագրում. ՀԱՊԿ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար Ալիևը հայտնել է իր պայմանը 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Դանիելյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը Հրդեհ՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում. ժամանել են հրշեջները և պարեկները Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան Կքննարկվի ուղեվարձը 100 դրամ սահմանելու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը Ո՞վ դարձավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի դուրս բերել դիտորդներին «Էլկա» ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել գույքը «Եվրասիա»-ն Հայաստանում անցկացրեց երրորդ կինոֆորումը՝ «Եվրասիա-Կինոֆեստի արձագանքը» «Евразия» провела в Армении третий кинофорум «Эхо “Евразия-Кинофест”» Ադրբեջանը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am