Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի սկզբում հիշեցրեց` ուր էինք և ուր ենք այսօր:

«Մինչև 2008 թվականը` իմ նախարարության 10 տարիների ընթացքը (1998-2008) եղել են Հայաստանի վերելքի ժամանակները: Սա ոչ ոք չի կարող հերքել: Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել են փաստացի անկախ, ՀՀ-ի սահմաններն` անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ` արևմուտքում և արևելքում, Հայաստանն իր տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ: ՌԴ-ի հետ ունեցել ենք հուսալի դաշնակցային հարաբերություն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ կնքել ենք և մինչև մեր իշխանության ավարտն իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ` դինամիկ բանակցային գործընթաց: Դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եղել են իրենց բարձունքի վրա, Քըրք Քըրքորյանը իրականացրել է 300 միլիոն դոլարի ծրագրեր, Գաֆէսճեանը կառուցել է Կասկադը, Էռնեկյանը` օդանավակայանը: Տնտեսությունը 6 տարի շարունակ ունեցել է երկնիշ տնտեսական աճ, եղել են հսկայական արտաքին ներդրումներ: Արտագաղթն իջել է զրոյի` բառացիորեն: 2006-ին բալանսը մեկնումների և ժամանումների միջև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դրական էր:

Իսկ այսօրվա իշխանությունը ժողովդրի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր, հազարավոր զոհերով պարտություն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճվել է ՀՀ-ի տարածք, չունենք ոչ մի հուսալի բարեկամ կամ դաշնակից, ոչ մի երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերում: Տնտեսական ժամանակավոր ակտիվությունը կարճաժամկետ հետևանք էր ռուս-ուկրաինական պատերազմի: Չունենք ոչ մի արտաքին ներդրում, և տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի:

Սփյուռքի հետ ունենք նվազագույն հարաբերություններ: Ներսում հասարակությունը երբևէ այսքան պառակտված չի եղել, իշխանությունների հանդեպ այսքան արհամարհանք չի եղել»,- արձանագրեց դիվանագետը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի Չփորձվե՛ք հերթական մուտիտը տարածել․ Էդուարդ Շարմազանով (video) Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը Դա այլևս գաղտնիք չէ․ Սերժ Սարգսյանը՝ դատարանից (video) Որ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա, չէիք հավատում Պուտինը երևի նայում ու ժպտում է Նիկոլն ասաց՝ վեշերներդ հավաքեք ու գնացեք․․․ Աննա Մկրտչյան (video) Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին Անբարոյակա՞ն ես, թե՞ հիվանդ․ Արմեն Աշոտյան (video) Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am Ձերբակալություններ կլինե՞ն․ Արցախի պետնախարարի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ, Կճոյան, Միրզախանյան, մի՛ արեք այնպես, որ ձեր գերեզմանների վրա հերթ կանգնեն»․ ազատամարտիկ (video) Սրբուհի Գալյա՛ն, դու հաստատ լավ չես ապրելու․ Անժելա Թովմասյան (video) Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video) Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am