Թրամփը կներխուժի՞ Կանադա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի օրը NBC News-ին ասել է, որ չի կարծում, որ նախագահը «Կանադա ներխուժելու որևէ ծրագիր ունի»։
Ուոլցը հայտարարել է, որ կանադացիներից շատերին «դուր չեն գալիս Թրյուդոյի ազատական, առաջադեմ կառավարման վերջին 10 տարիները»։ «Այն, ինչ դուք իրականում տեսնում եք, արևմտյան կիսագնդում ամերիկյան առաջնորդության վերահաստատումն է՝ Արկտիկայից մինչև Պանամայի ջրանցք: Եվ դա այն է, ինչի մասին մենք խոսում ենք, երբ գտնվում ենք Գրենլանդիայում, երբ խոսում ենք Արկտիկայի անվտանգության, Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադարձնելու մասին: Ամերիկան չափազանց երկար ժամանակ խուսափում էր սեփական կիսագնդից, որտեղ մենք ունենք էներգիա, պարեն և կարևոր օգտակար հանածոներ, և դուք տեսնում եք նախագահ Թրամփի առաջնորդության հաստատումը»,- ավելացրել է նա: