Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է

Գայանե Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր նորածին դստերը կյանքից զրկելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ծննդկանը գտնվել է հոգեճնշող իրավիճակում, քանի որ վերջինիս ամուսինը մասնակցում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին։ Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի տներից մեկում ապօրինաբար Նարե Օ․-ին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Միայն 2024 թվականի օգոստոսի 30-ին է մորը մեղադրանք ներկայացվել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Գործը մակագրվել է Միքայել Գրիգորյանին։

Գործի նյութերի համաձայն՝ ամուսնու՝ պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված Գայանե Հ․-ի մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում, որն էլ իր հերթին նպաստել է նրա մոտ գրգռված վարքագծի դրսևորմանն ու հանգեցրել է նորածին երեխայի՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված, 9 օրական, կենդանածնության փաստի արձանագրման պահից մինչև 1 ամսական չհանդիսացող Նարե Օ․-ի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխին առնվազն 16 անգամ, իսկ մարմնի այլ հատվածներին առնվազն 9 անգամ ներգործելով և նրան մահացու վնասվածքներ հասցնելով:

«․․․Գայանե Հ․-ն երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ նրան դիտավորությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող գլխի շրջանի քերծվածքների, գլխի մաշկի տակ, աջ քունքամկանում՝ արյունազեղումների, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթներում՝ տարածուն արյունազեղումների, գլխուղեղի հիմային մակերեսի, ուղեղաբնի ընդգրկմամբ՝ ենթակարծրենային, ենթաոստայնային արյունազեղումների, արյունահավաքների, մանր և խոշոր օջախային ներուղեղային, հարուղեղաբնային ու ներուղեղաբնային արյունազեղումների, գլխուղեղի խիստ արտահայտված այտուցի ձևով փակ, բութ գանգուղեղային վնասվածքներ, որոնք իրենց հերթին առաջացրել են նորածնի գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում: Այդ կերպ Գայանե Հ․-ն, գտնվելով հոգեճնշող վիճակում, 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ նորածին՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված Նարե Օ․-ին զրկել է կյանքից»,-նշվում է գործ նյութերում:

Քրեական գործը դատարան է հասել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Գայանե Հ․-ն միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ։ Մեղադրյալը միջնորդել է նաև դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով՝ հայտարարելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, պնդում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

Գայանե Հ․-ն ևս մեկ անչափահաս զավակ ունի, 2018 թվականի ծնված որդին։ Նրա և սկեսուրի հետ է բնակվել Արարատի մարզի իրենց տանը։ Ամուսինը 2020 թվականի նոյեմբերի 8-ին պատերազմական գործողությունների ժամանակ ստացել է վիրավորում։

Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Մեղադրողը սակայն Վերաքննիչ բողոք է ներկայացրել, Վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գայանե Հ․-ի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով։

Վերաքննիչ դատարանում դեռևս նիստեր չեն նշանակվել։ Գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am