Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար

Արդեն 1 շաբաթ է՝ Երևանում բոյկոտում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացումը' հրաժարվելով վճարել 150 դրամ։

Բոյկոտի հեղինակները' «Մայր Հայաստան» շարժումը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՅԴ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Քրիստինե Վարդանյանը, միմյանց հետ որևէ կապ չունեցող էլի ուրիշ անձինք ու կազմակերպություններ կարողացան այս մեկ շաբաթվա ընթացքում հասնել որոշակի դրական արդյունքի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ուղևորների մոտ 60 տոկոսը բոյկոտում ու չի վճարում 150 դրամը, ինչը լուրջ խնդիր է ստեղծել ՔՊ-ի համար։ Այնքան լուրջ, որ ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց էժանագին տեսանյութ նկարել, թե իբր տրանսպորտում ամեն ինչ նորմալ է։

Բայց արդեն երեկոյան նույն Նիկոլը հասկացել էր, որ ոչինչ էլ նորմալ չէ, և պետք է հետքայլ անել։ Այն, որ Նիկոլը տողերի արանքում սկսեց դժգոհել Տելսելի աշխատանքից, այլ մարդու օգնության կանչել սովորական ուղետոմս գնելու համար և ասել, թե համակարգը բարդ է, արդեն խոսում է այն մասին, որ Նիկոլը փորձում է զոհաբերել իր կողքի էլի շարք մարդկանց' իր կաշին փրկելու և ջրից չոր դուրս գալու համար։

Կարծում եմ, եկող շաբաթվա ընթացքում ՔՊ-ականները ավելի մոլեռանդ կփորձեն ձախողել բոյկոտն ու մարդկանց ահաբեկել, վախեցնել' ստիպելով համակերպվել հերթական թալանի հետ ու վճարել 150 դրամը, բայց եթե մենք կարողանանք պահել սկզբունքային պայքարը և քաղաքացիների հետ շարունակել բոյկոտը, չվճարել 150 դրամ, ապա օրերի ընթացքում Նիկոլը կօգտագործի հայտնի «Տարոն ջան, սիրուն չի» Սերժ Սարգսյանական մեթոդը' զոհաբերելով Տիգրան Ավինյանին։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 777 անգամ
Լրահոս
Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու վերաբերյալ Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է Ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը. Քրիստինա Նազարյան Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ Ժուռնալիստների միություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am