Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար

Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին (Արծրունին) մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար։ Արզարունու գործողություններից տուժել է առնվազն 15 քաղաքացի։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք քաղաքացիներ խաբեության զոհ են դարձել՝ ցանկանալով ձեռք բերել նոր կառուցվող համալիրում բնակարան, սակայն հիմա ո՛չ շենքերը կան, ոչ գումարներն են վերադարձվել։ Մասնավորապես, երկու սփյուռքահայ գործարարներ Սևակ Արզարունին (Արծրունին) ու Վարդան Սրմաքեշը, անավարտ են թողել «Նուռ» բնակելի թաղամասի կառուցումը, որը գտնվում է Աջափնյակ համայնքի Հալաբյան–Ֆուչիկ փողոցների խաչմերուկում։ Այս համալիրի կառուցապատմամբ զբաղվում է «Արծաթ» ՓԲԸ-ն, որն էլ պատկանում է վերընշված գործարարներին։ Այս նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես սիրիահայերի, լիբանանահայերի, Արցախից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատ շահառուների գրավում էր կառուցապատման գործում մեծահարուստ Վարդան Սրմաքեշի մասնակցությունը, սփյուռքահայերի համար գրավիչ էր նաեւ Սևակ Արզարունու՝ իրենց պես հայրենադարձված լինելը։ Բայց 2020 թվականից կառուցվող Հալաբյան 55/1 շենքի շահառուները աստիճանաբար թևաթափ եղան՝ տեսնելով շենքի անմխիթար վիճակը, դանդաղ ընթացող շինարարությունը, անընդհատ Արզարունու կողմից հետաձգվող շահագործման ժամկետները։ Մեզ ահազանգած շահառուները հայտնում են, որ Արզարունին, օգտվելով Ֆուչիկի 6/1 շենքի կառուցապատողի սնանկ ճանաչվելու որոշումից, ձեռք է բերել այս շենքը ևս, որի արդյունքում «Արցախ» բանկը հիփոթեքային հիմունքներով Հալաբյան 55/1 հասցեում բնակարան ձեռք բերող շահառուների հետ կնքած վաճառողի հաշվին փոխանցված գումարի 95 տոկոսը վաճառողի կողմից տնօրինելու թույլտվություն է տվել՝ անտեսելով առանց գնորդի թույլտվության հատուկ հաշվից այլ հաշիվների փոխանցելու պայմանագրային կետը։

Պարզվում է, սակայն, պատմությունը միայն Աջափնյակ վարչական շրջանով չի սահմանափակվում, տուժել են նաև Դավթաշեն վարչական շրջանում բնակարան ձեռք բերելու համար վճարած քաղաքացիները։ Այս դեպքերի առնչությամբ տևական ժամանակ քննություն է իրականացվել, իսկ նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ հոկտեմբերին գործն ուղարկվել է դատարան՝ 15 դրվագով, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվել է գործարարներից միայն Սևակ Արզարունին։ Դատարան ուղարկված գործով, ինչպես արդեն նշվեց, տուժողի կարգավիճակում է 15 անձ, իսկ հափշտակված գումարի չափը հարյուրավոր միլիոնի է հասնում։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Արզարունին, հանդիսանալով «Եռանավ» և «Տայրք 1» ՍՊ ընկերությունների տնօրեն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կնքել է առոչինչ պայմանագրեր, վերցրել տարբեր չափերի գումարներ, մեկից 22.000 դոլար,մյուսից 68 հազար, երրորդից 55 հազար դոլար ու հափշատակել։ Բացահայտվել է նման 15 դրվագ։


Քրեական գործն արդեն չորս ամիս է՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում է։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Արտաքին ուժերը՝ բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում. Պավել Բաեվ Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա Պայքարել՝ նշանակում է հրաժարում հազար ու մի բանից, իսկ պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ դեգրադացնում է պայքարը. Հովհաննիսյան Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան «Ակումբի վրա դրվել են մեծ փողեր և կան նաև արդյունքներ՝ թե սպորտային, թե քաղաքական»․ Արտյոմ Տոնոյան Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու վերաբերյալ Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է Ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը. Քրիստինա Նազարյան Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am