Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։ …Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ադրբեջանական ցորենով ուրախացողնե՛ր, դուք սպասեք ավելի մեծ հարվածի․ Գագիկ Համբարյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևն ասում է՝ «խաղաղությունը լցրեք լափամանի մեջ ու կերեք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես է Աննա Հակոբյանը ձեռք առնում Սամվել Կարապետյանի դստերը Դուք լավ գիտեք, որ թուրքական լոլիկ է գալիս Հայաստան. պատգամավորը՝ փոխնախարարին (video) Նիկո՛լ, Բակո Սահակյանի օջախում ինչքա՞ն ես հաց կերել, ի՞նչ արեցիր իրենց համար. Էդուարդ Շարմազանով (video) Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» ՔԿՀ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել բանաձևին, որը թույլ չէր տա Թրամփին ռшզմшկան nւժ կիրառել Վենեսուելայի դեմ Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում կողծ «դատավարության» ժամանակ Լիբանանը ազատ է արձակել Քադաֆիի որդուն՝ տասը տարվա բանտարկությունից հետո #ՀԻՄԱ. Նիկոլն ուղղակի «պայթելու է. վախճանը մոտ է». Րաֆֆի Հովհաննիսյան (video) Եթե Հայաստանը շտապ որոշում չկայացնի՝ «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը». Հասանգուլիև Կարա չէ՞ Բարսեղյանը ` կարմիր բերետների ուղեկցությամբ խաղի ժամանակ մտնի ու խաղա, ինչքան ուզենա. Տիգրան Քոչարյան Алиев, Россия создала Азербайджан, не отрекайся от истории: жёсткий ответ армянского генерала Алиеву (video) Դե ստացե՛ք փաստերը․ Արման Թաթոյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Համ ասել ա՝ Ղարաբաղն Ադրբեջան ա, համ չոքե՞լ զոհվածների հիշատակի առաջ․ Հարցում (video) Ադրբեջանի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ալիև «Ողորմելի վախկոտ Նիկոլը երեկ հիստերիայի մեջ էր ընկել»․ Գագիկ Համբարյան (video) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին Սերբիան չի երաշխավորում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա չեղարկումը. Վուչիչ Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am