Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան

Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք ղադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»:

Ըստ տվյալ կոպիտ մուտքային սխալի՝ մեթոդաբար փորձ է կատարվում հրաժարվել այդ «մեղքի» տարրերից, դիցուք՝ Արցախից, Մասիս սարից և այլն, մինչդեռ հրաժարումից հետո, երբ թվում է, թե այլևս «մեղավոր» չպետք է լինենք, ստանում ենք թշնամական նկրտումների հերթական չափաբաժինն՝ ի դեմս «Զանգյազուրի», «Ալագյազի» կամ ամբողջապես «Արևմտյան Ադրբեջանի» և ապշած մտածում՝ «բայց չէ՞ որ մենք արդեն մեղավոր չէինք»։

Մինչդեռ սխալի շտկման բանալիներւց մեկն, օրինակ՝ մի քանի պարզ թվացող հարցերի պատասխանելն է. իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին նույն այդ Օսմանյան կայսրությունում կամ ինչո՞ւ են Արցախին և ընդհանրապես ոչ մի բանի չհավակնող կովկասյան պարսիկները (թաթերը) պետական ձուլման քաղաքականության թիրախ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար»։

դիտվել է 239 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Բոյկոտող քաղաքացիներ, թեժ քննարկումներ Երևանի քաղաքապետարանում (video) Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել․ Թրամփ Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը Թրամփի օրոք «բիբլիական մաշտաբի» փոփոխություններ է կանխատեսում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին Հերթական վոայաժը #ՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (video) #ՀԻՄԱ․ Այ դեբիլնե’ր, մի քիչ թասիբ ունեցեք, ձեզ թալանում են. բոյկոտ օր 10 (video) Երիտասարդնե՛ր, ձեզ եմ դիմում՝ թույլ մի տվեք իրենք թալանեն ձեր ծնողներին․ Սամվել Հակոբյան (video) Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես Սյունիքի դեմ․ Հակոբ Բադալյան Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ․ Հայկ Դեմոյան Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու. Սուրեն Սուրենյանց Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am