Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հույս ունի, որ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը կպահպանվի։ Այս մասին ասել է ՌԴ դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:
«Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։
Հասկանում ենք, որ հիմա դպրոցների ղեկավարությունը կարող է փոխել ժամերի քանակը։
Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,-ասել է Վոժաևը՝ ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։
Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը