Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Մինչ Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուին, սահմանամերձ Կոթիում հուշարձան են կանգնեցրել հերոս, 1920 թվականին ադրբեջանցիների կողմից գլխատված Սարգիս Ղազինյանին ու նրա ընկերներին
Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղի հարավային մուտքի մոտ Կոթիի վաղամեռիկ, հայրենասեր գյուղապետ Արշավիր Ղազինյանի որդիները հուշարձան են կանգնեցրել 1920թվականին ադրբեջանցիների դեմ պայքարում հերոսաբար զոհված Սարգիս Ղազինյանի ու նրա ընկերների պատվին։ Պատահական չէ, որ հուշարձան կանգնեցրածներից՝ Արշավիր Ղազինյանների որդիներից մեկը կրում է զոհված նախնու անունը՝ Սարգիս ։ Սարգիս Ղազինյանը Ֆեյսբուքի <<Կոթիի բարդ հասարակություն>> խմբի էջում գրել է․
<<Այս հրաշալի հուշաքարի հեղինակային սկիզբը դրեց Արշավիր Ղազինյանը(2003թ-ին)։ Եվ հանգամանքների բերումով գաղափարը մնաց անավարտ... Եվ հիմա, 2024 թ-ին մենք` Արշավիրի որդիներս, որոշեցինք իր ճիշտ և տրամաբանական ավարտին հասցնել աշխատանքը։ Հուշաքարը նվիրված է Կոթի գյուղի 1920 թ-ի պաշտպանության համար մղված մարտերում զոհված Սարգիս Հովհաննեսի Ղազինյանին, ով ավելի շատ գյուղում հայտնի է եղել որպես Ղազնանց Սաքո, ինչպես նաև իր զինակից ընկերներին` Օնանանց Սերգոյին ու Էվնանց Շեկ Օսեփին։ Համառոտ ներկայացնեմ նրանց սխրագործությունը։ 1917-1920 թթ_ին Կոթի գյուղում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական զինված ընդհարումներ։ Որոնց ընթացքում անգամ թշնամին հրի է մատնել գյուղը։ 1920 թ․-ին, հերթական և կարելի է ասել ՝ամենաթեժ բախման ժամանակ, Թիֆլիս քաղաքից հարազատ գյուղ է վերադարձել Սաքո Ղազինյանը և անմիջապես ներգրավվել մարտական գործողություններին։ Ղեկավարել է թերևս ճակատի ամենաարյունալի հատվածի` Կարմիր քարի(Դոստլվի դար) ինքնապաշտպանական մարտերը։ Դիրքն ունեցել է և ունի հատուկ կարևոր ռազմավարական նշանակություն Կոթիի համար։ Եվ պատահական չէ, որ հենց Սաքոն է ստանձնել այդ անձնանվեր և խիստ կարևոր պայքարի պատասխանատվությունը, քանի որ եղել է խելացի ու փորձառու զինվորական գործիչ (եղել է Թիֆլիսի թաղամասերից մեկի ոստիկանապետ)։ Այդ հատվածում մարտերը շարունակվել են մի առ ժամանակ։ Հակառակորդը կենտրոնացրել է բազմաթիվ գրոհային ուժեր, որոնք անընդհատ գրոհում էին այդ դիրքի ուղղությամբ։ Բայց ապարդյուն, քանզի կոթգեղցիներից կազմված այդ կամավորների ջոկատը կռվում էր հերոսաբար, մինչև վերջին շունչը։ Սակայն, հյուծող մարտերն ու զենքի խիստ սակավությունն անում էին իրենց գործը։ Ցավոք, մեր տղաներից շատերը զոհվում են այդ անհավասար կռվում։ Ողջ են մնում մեր քաջերից երեքը միայն` Սաքոն, Սերգոն և Շեկ Օսեփը, որոնք չեն դադարում դիմադրել և կռվում են վերջին փամփուշտներով, պատճառելով թշնամուն մարդկային մեծ կորուստներ։ Սեփական թուլությունից և անկարողությունից ցնցված, թուրքերն անգամ գլխագին են սահմանում այդ երեք քաջերի համար։ Հակառակորդը սաստկացնում է գրոհներն ու կարողանում շրջափակել բարձունքը։ Եվ գալիս է մի օրհասական պահ, երբ ամբողջությամբ սպառվում է զինամթերքը։ Դա հասկանալով՝ թշնամին բարձրանում է վերև։ Հետզհետե մոտենում են բլրի գագաթին և տեսնում տղաներին, ովքեր ցուցաբերելով աներևակայելի կամք, փաստացի չէին նահանջել, չդավաճանելով հայրենիքն ու չխնայելով ամենաթանկը` կյանքը։ Թշնամին հանձնվելու կոչ է անում քաջերին, խոստանալով խնայել, բայց մերոնք չեն հանձնվում և սկսվում է կատաղի ձեռնամարտ՝ դանակներով, քարերով, բռունցքներով։ Ի վերջո վախկոտ և նենգ խաժամուժը գլխատում է հերոսներին։ Նրանց անմահացած անունները մինչ օրս մնացել է մարդկանց սրտերում և հիշողության մեջ, որ նրանց կյանքի գնով այսօր մենք կարող ենք ապրել ազատ ու անհոգ մեր հայրենի գյուղում։
Խորհրդային տարիներին երկար ժամանակ գյուղացիները չեն դադարել հիշել նրանց և պատվել յուրաքանչյուր միջգյուղական առիթի ժամանակ։ Արվել է կարելի է ասել ՝որպես ավանդույթ, որպես խոնարհում։ Կոնկրետ այս դեպքի մասին գիտի ամբողջ գյուղը։ Կան բազում վկայություններ, հիշատակման արժանի է Ղազախի շրջանից մի թուրք գյուղացու պատմությունը այդ կռվի մասին։ Պատմել է մեր հորեղբայր Աբել Ղազինյանին, Ղազախ քաղաքում առևտրի առնչությամբ հանդիպման ժամանակ, իմանալով, որ նա կոթեցի է։ Այդ ծեր մարդը եղել 1920 -ի վերոնշյալ իրադարձության մասնակից զինվորներից մեկը` թշնամու կողմից։ Եվ չի իմացել, որ խոսում է հերոս մարդու` Ղազնանց Սաքոյի հորեղբոր որդու հետ։ Պատմել է բոլոր մանրամասնություններով, արտաքնապես, անգամ, դիմագծերով նկարագրելով Սաքոյին ասել է, որ հենց նա էր այդտեղ հրամանատարը, որ այդ մասին հասկացել էին մինչև նրանց մոտենալը... Այս և գյուղի մյուս հերոսական անցյալին վերաբերվող դեպքերի և պատմությունների մասին միշտ պետք է հիշել, քանի որ նոր սերունդն առավել ևս ունի դրա կարիքը։ Եվ մենք մեր սուրբ պարտքը համարեցինք հավերժացնել այդ խորհրդանշական ու փառահեղ իրադարձությունը, հանձինս մեր պապի և իր զինակից ընկերների>>։
Լուսանկարը Ֆեյսբուքի <Կոթիի բարդ հասարակություն>> խմբի էջից

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am