ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգները դուրս բերելու մասին, գրում է CNN-ը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը փորձում է խզել կապերը ԱՀԿ-ի հետ՝ նախկինում փորձելով դա անել 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումը իր պաշտոնավարման առաջին օրը՝ 2021 թվականի հունվարին, և այժմ Թրամփը փաստացիորեն վերականգնել է այն Սպիտակ տանը վերադառնալու առաջին օրը:
Որպես պատճառ՝ նշվում է կազմակերպության «Վուհանից, Չինաստանից և այլ գլոբալ առողջապահական ճգնաժամերից առաջացած COVID-19 համաճարակի սխալ կառավարումը, շտապ անհրաժեշտ բարեփոխումները չկիրառելը և անհիմն քաղաքական ազդեցությունից անկախություն ցույց տալու ձախողումը»:
Հրամանում ասվում է նաև, որ ԱՀԿ-ն «շարունակում է պահանջել անարդարացի ծանրաբեռնված վճարումներ» Միացյալ Նահանգներից:
ԱՀԿ-ն մեծապես ապավինում է Միացյալ Նահանգների ֆինանսավորմանը, որի տարեկան բյուջեի մոտ մեկ հինգերորդը ստացվում է ԱՄՆ կառավարության նվիրատվություններից:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը