Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում ազգությամբ եգիպտացու և ՌԴ քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտացին վիրավոր է, իսկ քիչ հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված հասցեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։

Տեղում պարզել է, որ Երևանում բնակվող 22-ամյա Ալեքսեյ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մ. Մոհամեդին:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ով հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Մ.Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հիմա չեն կրակում, որովհետև ինչ ուզում են, տալիս են Շիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան Ադրբեջանի ամենամեծ զենքը դուք եք․․․ «Գարշահոտ քաղաքական ծնունդ»․ Թրամփը՝ Փելոսիին Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան Ընդդիմադիրներին «ասֆալտին փռելու» օպերացիան սկսված է․ ԱԱԾ-ն գործի է անցել «Ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը խառն էր». Արտակ Բեգլարյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերևարելու մասին Նիկոլը նոր հողեր հանձնելու անոնս արեց. Վրթանեսյան «Ջու-ջու-ջուջալար»․․․մայր հավիկի խաղը Միայն ստանալու մասին խոսող Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարել Փաշինյանը, որ հիմա էլ սպասում է, թե նա ինչ-որ բան է «վերադարձնելու». Արմենուհի Կյուրեղյան Բայրամովը շատ ճիշտ է... ԱՄՆ-ն կմերժի որոշակի հիվանդություններ ունեցող ներգшղթյալներին վիզա տրամադրել Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում․ Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը․ Սուրենյանց Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով դեռ չի ստացել պարզաբանումներ ԱՄՆ-ից՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ․ Լավրով «Մահացու հարցեր՝ 21-րդ դարի խաչագող Նիկոլին». Սամվել Ֆարմանյան Թշնամիները միավորվում են, սպառնալիքները՝ մեծանում. Պենտագոնի ղեկավար Սլովակիայի վարչապետը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Աբովյանի «Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը կախված կլինի հիմնական խաղացողների գործողություններից․ Newsweek Լևոն Արոնյանն ու Շանթ Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ «Արևելքի» ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը. ՌԴ ՊՆ Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքի վրա անօդաչու սարքից ներկ են լցրել․ սա 20-րդ նմանատիպ միջադեպն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am