Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2011 թ. հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև սահմանելու, ինչպես նաև տրամադրվող թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։

Առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2006 թ. հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման մեջ, որի արդյունքում տրամադրվող թույլտվությունները կհաշվառվեն էլեկտրոնային մատյանում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող պարեկային ծառայությանը։

Այլևս անհրաժեշտություն չի առաջանա տրամադրված թույլտվությունը փակցնել ավտոմոբիլի խցիկի դիմապակուն։ Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար, միաժամանակ թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կհեշտացվի նաև հսկողությունը դրանց նկատմամբ։ Նախագծի ընդունմամբ պետբյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հեռացավ՝ չդիմանալով անարդարությանն ու ցավին․ Ավետիք Չալաբյան Ամեն օր 2020-ից սկսյալ միասին էինք մեռնում․ Գեղամ Մանուկյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը կարելի է արձանագրել նաև այս ամոթալի գրառումից․ Հենրիխ Դանիելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին. Bloomberg 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ Ես անընդհատ տեսնում եմ այս «մեդիա գործունեությունը». Թրամփ Կրասնոդարում երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am