Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news

Hayastan.news-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի նախաձեռնած հաջողակ տղամարդկանց ընթրիքին ներկա Վարդան Ալեքսանյանին, որը անցնում է քրեական վարույթով, նախկինում հետախուզվող էր, հետո՝ ընթրիքին հանդես եկավ որպես հաջողակ տղամարդ, իսկ այսօր արդեն Աննա Հակոբյանի գործընկերն է։

Hayastan.news-ն Աննա Հակոբյանի էջից տեղեկացավ, որ մի շարք քաղաքացիներից փող հափշտակելու մեջ մեղադրվող Վարդան Ալեքսանյանն օգնելու է Աննա Հակոբյանի ծրագրերին։

Աննա Հակոբյանը հայտնում է․ «Այսօր` հունվարի 20-ին, «Դիգնիսի» ՍՊԸ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Սույն հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին»։

Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Այժմ նա ԴԻԳՆԻՍԻ ընկերության տնօրենն է։

Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։

Hayastan.news-ին հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց․ «Հուշահամալիրի հարևանությամբ ՀՀ դրոշն էր տեղադրել ասում էր՝ Մասիսն էր երևում, և մի շարք սփյուռքահայերի խաբելով հողերը վաճառեց։ 26 մարդ է տուժել այս Ալեքսանյանի գործունեությունից։ Մարդիկ մինչև օրս այդ հողերը չեն կարող շահագործել, դատական պրոցեսը չի ավարտվում։ Որևէ մեկին հետաքրքիր չէ՞, թե ի՞նչ փողերով է բացել ԴԻԳՆԻՍԻ ընկերությունը Վարդան Ալեքսանյանը, իսկ եթե ապօրինի է, թե էդ պարագայում դա չի կարևորվում։ Աջակցում են, քեֆ են անում, գնորդներն էլ էս երկրում որևէ իրավունք չունեն, 26 գնորդի է խաբել, 26 մարդ իր պլանը չի իրականացրել հայրենիքում»։

Ի հավելումն նշենք, որ դեռ դատավճիռ չկա։

Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ Ալեքսանյանը հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:

Դատական տեղեկատվական համակարգից Hayastan.news-ը տեղեկացավ, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։

Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Պետականությունը կվերականգնվի, Եկեղեցին զավթած զինված բանդան կհայտնվի իր տեղում․ Սրբազանների նամակը Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիևը՝ Ֆիցոյին Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Սաղաթելյանը ՔԿ է հրավիրվել Բագրատ սրբազանի և 18 արդարների գործով. մանրամասներ Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ձյուն, մառախուղ. ինչ վիճակ է տիրում ՀՀ ավտոճանապարհներին Հայաստանը պետք է Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ լավ ուսումնասիրի. ռուս փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am