Հայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանին։
«Ուրեմն, էս ԱԺ-ում մի պատգամավոր կա, որ շատ երփներանգ կենսագրություն ունի:
Իր երիտասարդ տարիքի համար բազմաթիվ ճամբարներ փոխած, ՀՀԿ-ական հովանավորությունից Լուսավոր Հայաստանով դեպի ՔՊ ցատկ կատարած այս Հայկ Կոնջորյան կոչվածը դավաճանել է ոչ միայն իր կուսակցություններին, այլև սեփական քավորին` Էդմոն Մարուքյանին:
Ու սա այսօր ԱԺ ամբիոնից խոսում է իմ մասին` համեմատական անցկացնելով ԲԴԽ անդամի թեկնածուի հետ:
Մի ճարտար լեզվով ճտպտումա, իբր, ինքն իրենից ինչ որ բան է ներկայացնում:
Հայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսալ բաներից, ինչից խելքդ չի հասնում: Իմ գրառումները, իմ մտքերը դու չես հասկանա, որովհետև քո մեջ ՀԱՅՐԵՆԻՔ չկա, քո մեջ ԱՐՑԱԽ չկա, քո մեջ հավատարմություն չկա ու ընդհանրապես, քո մեջ արժեքներ չկան:
Իսկ իմ գրառումը ձեր ու ձեր նմանների գենետիկ կոդի մասին շատ ցավագին եք ընդունել,հա՞՞՞...դե պարզա, ասում են` правда глаза колет…»։
Նշենք, որ 2023 թվականին ԱԺ–ն մերժել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված Անահիտ Սարգսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։