Որքա՞ն հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները․ «Հետք»

2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) Հայաստանում շահումով խաղերի ոլորտի հասույթը կազմել է մոտ 202 մլրդ դրամ։ Տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփվել։ Այս մասին գրում է «Հետքը»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս գումարը գոյացել է հիմնականում վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեությունից, որոնք միասին կազմել են մոտ 194 մլրդ դրամ՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11%-ով։

Խաղատների հասույթը անգամներով քիչ է՝ 8 մլրդ դրամ, որը նվազել է 22%-ով։

Թեև շահումով խաղերի ոլորտի տեսակարար կշիռը ծառայությունների կազմում, հետևաբար՝ նաև ամբողջ տնտեսությունում, վերջին տարիներին նվազում է, սակայն դեռևս էական է։ 2024-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով` այն 8.2% է։ Այս ցուցանիշով շահումով խաղերի ենթաոլորտը հինգերորդն է ծառայությունների ոլորտում` զիջելով, օրինակ, ֆինանսական, տեղեկատվության և կապի ոլորտներին։

Ֆինանսների նախարարության տրամադրած լիցենզիաների ցանկում տեսնում ենք, որ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում չորս ընկերություն ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում։ Նրանցից երեքը նաև վիճակախաղեր կազմակերպելու լիցենզիա ունեն։

Իսկ խաղատան լիցենզիա ունի հինգ կազմակերպություն։

Որո՞նք են այդ կազմակերպությունները և որքա՞ն հարկ են վճարում։

Բուքմեյքերական ընկերություններից երեքը խոշոր հարկատուների կազմում բարձր հորիզոնականներ են զբաղեցրել

«Կաբարկո» (Adjarabet), «Դիջիթեյն» (նախկինում՝ «Տոտո Գեյմինգ», TotoGaming) ՍՊԸ-ները և «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն (Vbet) զբաղվում են ինչպես վիճակախաղերի, այնպես էլ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։

Ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում ևս մեկ ընկերություն՝ «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ն (Goodwin)։

Այսպիսով, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ այս պահին զբաղվում է չորս կազմակերպություն։ Նրանք առավել հայտնի են որպես բուքմեյքերական ընկերություններ։

Նրանցից ամենախոշոր հարկատուն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած վերջին տվյալների՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) «Սոֆթ Կոնստրակտ»-ը պետական բյուջե է վճարել 13.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 60%-ով։

Ընկերության հարկերի կազմում ամենամեծ հատվածը եկամտային հարկն է (6 մլրդ դրամ), հաջորդում է շահութահարկը (2.4 մլրդ դրամ), մնացածը այլ տեսակի հարկերն են, որոնց բացվածքը ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում չի երևում։ «Սոֆթ Կոնստրակտ»-ը 2024 հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանի 11-րդ խոշոր հարկատուն է։

«Սոֆթ Կոնստրակտ»-ի հասույթը, ենթադրվում է նաև՝ հարկերը, հիմնականում գոյանում են խաղադրույքներից։ Ընկերությունը նաև ծրագրային ապահովման մշակմամբ է զբաղվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 345 անգամ
Լրահոս
«Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am