Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ, գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:

Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:

Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում: «Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:

Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:

Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…

Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:

Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:

Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած»:

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video) Քիչ առաջ Էջմիածնում առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգերին․ մանրամասներ (video) Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է «Նոր ասեցիք էդ թվերը, ո՞նց մոռացաք»․ Թադևոս Ավետիսյանը «նեղը գցեց» նախարարին (video) Շատ վաղուց էսքան չէի ծիծաղել․ շատ զվարճալի էր. Արթուր Խաչատրյանը Փաշինյանի մոտ հեգնեց նախարարին (video) #ՀԻՄԱ. «Նիկոլն այլևս մահացու սխալներ է թույլ տալիս․ սա նրա վերջն է». Ռոբերտ Մարգարյան (video) Հայտնաբերվել են կործանված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի ևս երկու մնացորդներ Առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն․ ՀԵՊՀԽ Ադրբեջանը հետևողականորեն միջազգային տարաբնույթ հարթակներում ձևավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի մշակույթի» գաղափարական հիմքերը. Мonumentwatch.org Փաշինյանը խոսեց գերիների մասին ՀՀ վարչապետը լուրջ ռիսկեր է ձեռնարկում, մենք ուշադիր հետևում ենք․ Թուրքիայի տրանսպորտի նախարար Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է. Թաթոյան Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով․ ՌԴ ԱՀԾ Կարեն Կարապետյանն ինձ մի բան ասաց… Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին (video) Բոլորը ենթադրաբար մահացած են․ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման մասին Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին Ինչու են հոգևորականներին հրավիրել հարցաքննության Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը Վահե Հովհաննիսյանը երջանիկ է Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է (video) Թոշակառուն հաց պիտի ուտի․ Մենք էլ ստամոքս ունենք․ թոշակառուները՝ Փաշինյանին (video) Վահե Հովհաննիսյանի կանխատեսումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am