Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում

Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ «չկրակելու» հրաման տվել է Ջալալ Հարությունյանը՝ հայտնելով, թե մոտեցողները յուրայիններ են։ Տուժող կողմը լիահույս է, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ ռեալ պատիժ կնշանակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։

Վերդիկտի հրապարակումից հետո նախատեսված են լրացուցիչ դատալսումներ՝ հունվարի 23-ին։ Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ միջնորդելու են ռեալ պատիժ նշանակել՝ ազատազրկման ձևով, թե դատարանն ինչ կանի՝ հայտնի չէ, տուժող կողմը լիահույս է, որ ռեալ պատիժ կնշանակվի։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի փոխանցմամբ՝ դատաքննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանն է տեղեկացրել և հաստատապես պնդել, որ մոտեցող զորախումբը յուրային է, ոչ թե՝ թշնամի, ինչի հետևանքով պարզվել է, որ մոտեցող զորախումբը հանդիսանում է թշնամու զորախումբ, եկել և շրջափակել են Դ20 դիվիզիոնի զինվորներին և տեղի է ունեցել այն, ինչ եղել է՝ զոհվել է 20 զինծառայող, եղել են վիրավորներ։

«Տուժող կողմը հետամուտ է լինելու, որ այն անձինք, որոնք մեղավոր են այդ դեպքի հետ կապված, բոլորը ստանան իրենց արժանի պատիժը։ Նրանցից մեկի՝ Գևորգ Գևորգյանի վերաբերյալ, այժմ գործը քննվում է դատարանում՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Գենադի Բաղդասարյանին, որի անունը ևս շոշափվում էր, Սիմոնյանը նշեց, որ նրա մասով ևս հետամուտ են լինելու, այլ անձինք, ըստ փաստաբանի, ևս կան, սակայն նրանց անունները հայտնելուց փաստաբանը զերծ մնաց։ Նա հայտնեց, որ նախաքննության փուլում կա քրեական վարույթ, որի շրջանակներում մեղադրյալներ չկան։

Նշենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պահանջել էին արդարացնել նրան, մեղադրական դատական ակտը պաշտպանության կողմը կբողոքարկի։ Փաստաբան Արսեն Սարդարյանը ճառում հայտարարել էր, որ Հարությունյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, նա հաստատապես չի պնդել, որ մոտեցող զորախումբը յուրայիններ են, միայն՝ չի բացառել։ Հարությունյանի խոսքը տարբեր խողովակներով է փոխանցվել, ըստ փաստաբանի՝ մեծ է հավանականությունը, որ Գենադի Բաղդասարյանը կարող է որոշակիորեն ձևափոխված փոխանցել Հարությունյանի խոսքը, կապավորներն էլ՝ իրենց հերթին են փոխանցելիս ձևափոխել։ Սա, փաստաբանի դիտարկմամբ, բխում է վկաների ցուցմունքներից, որոնք, իր գնահատմամբ՝ իրարամերժ են։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է․ ՀՀ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am