Այսօր՝ հունվարի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ, գրել է «Շամշյանը»։
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը:
Տեղում հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան:
Պարզվել է, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա ատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում:
Խանութն ամբողջությամբ այրվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը