ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան

ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք: Այս մասին «Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները » խորագրով հոդվածում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։

Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։ Ապագա համագործակցության ամուր ճանապարհային քարտեզ ներկայացնելու փոխարեն՝ Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է, ինչպես նաև ժողովրդավարության և կառավարման խնդիրների լռելյայն արձանագրում։

Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Թեև ընդունում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը մեկ այլ խնդրահարույց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խոսույթների կրկնություն է թվում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։

Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և դատական անկախության վրա Կանոնադրության ընդարձակ կենտրոնացումն ավելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռությունն ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանք արդյունավետ լուծելու անկարողությունը։ Լեզուն՝ հղկված դիվանագիտական քաղաքավարությամբ, անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրենքի գերակայության բացը և ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։

Փաստաթղթում էական ուշադրություն կա առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախությունը, մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Փաշինյանի կառավարման օրոք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանության աննախադեպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհությունը։

Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։

Կանոնադրության կենտրոնացումը Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետ է։ Թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։

Կանոնադրության թերևս ամենանվիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։

Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։

Համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանության ներքո գտնվող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղվել ժողովրդավարական արժեքներից և առերեսվում է հանրության հարաճուն դժգոհությանը:

Թեև Հայաստանն անհապաղ կարիք ունի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և միջազգային աջակցության՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարությունը կարևոր այս նպատակներին հասնելու կարողություն ունի», - գրել է Օսկանյանը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ալիևը 10 տարի Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել. Տիգրան Աբրահամյան «Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել․ Հիմա՝ փաստերով». Արթուր Չախոյան Հայաստանի թիվ մեկ հարկատուն 10 օր է` պարալիզացված է. Դերենիկ Մալխասյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով Թրամփի Սպիտակ տուն վերադարձն, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով․ Սուրեն Սուրենյանց Սա պատահականությո՞ւն է, թե՞ Քաթարի հետ գաղտնի պայմանավորվածությունների մաս․ Հենրիխ Դանիելյան #ՈՒՂԻՂ. Բոյկոտող քաղաքացիներ, թեժ քննարկումներ Երևանի քաղաքապետարանում (video) Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել․ Թրամփ Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը Թրամփի օրոք «բիբլիական մաշտաբի» փոփոխություններ է կանխատեսում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին Հերթական վոայաժը #ՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (video) #ՀԻՄԱ․ Այ դեբիլնե’ր, մի քիչ թասիբ ունեցեք, ձեզ թալանում են. բոյկոտ օր 10 (video) Երիտասարդնե՛ր, ձեզ եմ դիմում՝ թույլ մի տվեք իրենք թալանեն ձեր ծնողներին․ Սամվել Հակոբյան (video) Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես Սյունիքի դեմ․ Հակոբ Բադալյան Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ․ Հայկ Դեմոյան Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am