«Ուղեղլվա․ մաս 8»․ Հույս ունեմ, որ որոշումների արդյունքում ծանր հետևանքներ չեն լինի․ Փաշինյանը՝ 2018-ին

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 15-ի ուղիղ եթերից է։ Այդ նոր էր վերադարձել ՌԴ իր առաջին այցից․ Սոչիում մասնակցել էր ԵԱՏՄ նիստից, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն ուղիղ եթերում խոսեց այլ՝ մի քանի բաների մասին․։

«Պետք է Հայաստանն ազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից։

Ինքնս լինելով նախկին քաղբանտարկյալ, պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելուց հետո իմ առաջին մտածումների և մտահոգությունների առարկան հենց այս խնդիրն է եղել և շարունակում է մնալ։

Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն․ այստեղ երկու կարծիք լինել չի կարող և ոչ միայն ընթացիկ, այս պահին եղած քաղբանտարկյաները պետք է ազատ արձակվեն, բայց սրանից հետո ոչ մի քաղբանտարկյալ պետք է չլինի, սա է իմ քաղաքական դիրքորոշումը։

Հույս ունեմ, որ գոհ եք այն որոշումներից, որ կայացվում են․ եթե գոհ չեք, նշանակում է՝ հընթացս այն որոշումներն իրենց կարդարացնեն․ իսկ եթե չեն արդարացնի այդ որոշումները, այդ որոշումները կշտկվեն, կուղղվեն և հույս ունեմ, որ դրա արդյունքում ծանր հետևանքներ չեն ունենա։ Ես համոզված եմ, որովհետև եթե համոզված չլինեի, այդ որոշումները չէի կայացնի։

Ամեն անգամ ես ասում եմ, որ չպետք է մոռաանք, որ ժողովրդի վստահությամբ ենք մենք հայտնվել իշխանության մեջ։ Մենք ամեն ինչ պետք է անենք ժողովրդի վստաությունն արդարացնելու համար։ Եթե հանկարծ պարզվի, որ մենք կորցրել ենք այդ վստահութունը․ նշանակում է՝ մենք այստեղ անելու որևէ բան չունենք, և մենք պետք է ազատեք այս աշխատասենյակները, որպեսզի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն հաստատվի։

Սոչի մեկնելուց առաջ հետաքրքրվեցի, թե մեկնելու ինչ տարբերակներ կան, որ սովորական չվերթով մեկնենք Սոչի՝ ԵԱՏՄ գագաղթաժողովին։ Բայց, ըստ էության, հայկական ոչ մի ավիաուղի չվերթ չուներ, և քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ զուտ պետականության առումով ճիշտ չէ, որ օտարերկրյա որևէ չվերթով մեկնենք։ Հույս ունեմ, որ այդ ծառայությունը, որի համար վճարել է ՀՀ ժողովուրդը, հույս ունեմ, որ այդ այցն ու օգուտներն արժեր այնքան, որ մենք բոլորս վճարել ենք»

Իհարկե՝ հետո Փաշինյանը պետք է նույն տարում գերթանկարժեք չվերթ իրականացներ ԱՄՆ՝ ոչ հայկական չվերթսվ։ Հետո, արդեն, պետական ինքնաթիռը սկսեց ծառայել ընտանիքի անդաներին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին և ըստ էության, հարկատուների հաշվին պահվող օդանավը մշտապես օդում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am