Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էին ՔՊ-ի երկու անդամների շուրջ իրադարձությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին հեռացրեցին խմբակցությունից, իսկ հետո նույն ճակատագրին արժանացրեցին նաև մյուս ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին:

Ֆորմալ պատճառը ձևակերպվեց այն, թե իբր Հովիկ Աղազարյանը ինչոր «գաղտնի» տեղեկություններ է տրամադրել մամուլի միջոցներին, ինչը փաստագրվել էր և այդ իսկ պատճառով էլ նրան հեռացրեցին խմբակցությունից:

Իսկ ինչ վերաբերվում է Ասլանյանին, ապա վերջինս մտերմիկ հարաբերությունների մեջ լինելով Աղազարյանի հետ, սկզբում շփոթվել ու պաշտպանել է նրան: Հետո հասկացել է, որ քաղաքականապես սխալվել էր, բայց արդեն ուշ էր, և իրեն էլ հեռացրին խմբակցությունից:

Սակայն դրանով այս պատմությունները չեն ավարտվելու:

Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի՝ «... ՔՊ-ն պնդելու է որ այդ երկու պատգամավորները նաև դնեն իրենց մանդատները և դուրս ԱԺ-ից...»:

Այսինքն, Փաշինյանը չի բավարարվելու միայն այս երկու պատգամավորներին ՔՊ-ի շարքերից հեռացումով, նա ամեն ինչ անելու է, որպեսզի նրանք հեռացվեն ԱԺ-ից:

Վերջիններս էլ վախենում են, որ մանդատները վայր դնելուց հետո, նրանց կարող են նաև ռեպրեսիայի ենթարկել, քանի որ խախտել են Փաշինյանի կողմից գծված «իշխանության կարմիր գիծը»:

Ո՞րն է այս կոնֆլիկտի քաղաքական պատճառը

Հովիկ Աղազարայնն ու Հակոբ Ասլանյանը երբեք ՔՊ-ի հետ քաղաքական, կամ գաղափարական հակասություն չեն ունեցել, երբ հանձնվեց Արցախը, երբ 2021-ին որոշվում էր իշխանության ապագան:

Աղազարյանի կոնֆլիկտը Փաշինյանի հետ չէր, նա համոզված էր, որ որպես ՔՊ-ական պատգամավոր, ուներ ինդուլգենցիա՝ տնտեսական դաշտում չարաշահումներ կատարելու համար:

Եթե Փաշինյանին թույլ էր տրված կատարել չարաշահումներ միջազգային մաշտաբի, ապա իրեն՝ Աղազարյանին թույլ էր տրված կատարել նման չարաշահումներ, բայց ավելի փոքր մաշտաբներով, կարծում էր նա:

Սակայն պետական համակարգի տեսանկյունից, ով ենթարկվում է Փաշինյանին, գործում է հետևյալ հայտնի սկզբունքը. «Այն, ինչ թույլատրվում է Յուպիտերին, ցուլին չի թույլատրվում» (Quod licet Iovi, non licet bovi.):

Այս բանաձևը գործել է մարդկության ողջ պատմության ընթացքում, գրեթե բոլոր ավտորիտար ռեժիմների ժամանակ:

Պարզապես Հովիկ Աղազարյանը այդ ամսին տեղյակ չի եղել:

Ավելին, համոզված է եղել, որ իր լկտի պահվածքով, անպարկեշտ մտքի արտահայտություններով, նա ստանում էր լրացուցիչ իրավունք՝ իրեն պահել նաև խորհրդարանից դուրս:

Ավելին, շատերը, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտից և ԶԼՄ-ներից նրան համարում էին իշխանության «Գիքորը», ով ասում է այն , ինչ իշխանության մտքին է լինում:

Հասկանալի է, որ Աղազարյանի պահվածքը դուր չէր կարող գալ իշխանությանը, սակայն դա պատճառ չէր դառնում, որ նրա հանդեպ բռնաճնշում իրականացվեր:

Սակայն երբ պարզվեց, որ իր և իր շրջապատի սանձարձակությունները ԱԺ-ից դուրս դառնում էին հանրության լուրջ քննարկման առարկա, պետական համակարգի ներկայացուցիչները սկսեցին բացատրել Փաշինյանին, որ նման պահվածքը կազմալուծում է համակարգը և լեգիտիմության ճգնաժամ է առաջացնում համակարգում, քանզի բոլորի համար տեսանելի է դառնում, որ այն ինչ չի կարելի շարքային քաղաքացիներին, կարելի է ՔՊ-ականներին: Մինչդեռ բացառությունը պիտի վերաբերվի միայն Փաշինյանին:

Հիշենք, որ նույնիսկ Ալեն Սիմոնյանի բարեկամը չդարձավ բացառություն, ինչու՞ պիտի այդպիսի բացառություն դառնար Աղազարյանը:

Այստեղից էլ առաջ էր եկել ԱԺ-ի ՔՊ-ականների և պետական կառույցների միջև լարվածությունը, որն փորձեց օգտագործել իր շահերին ԱԺ-ի փորձված ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Առաջ քաշելով պատկան մարմինների ղեկավարների գործնեության վերաբերյալ լսումները ԱԺ-ում, Քոչարյանը խնդիր ուներ մի կողմից ցույց տալ, որ պետական մարմինները չեն կարող հետապնդել ՔՊ-ականներին, մյուս կողմից ուզում էր ցույց տալ, որ Փաշինյանի գլխավոր հենարանը, ոչ թե այդ մարմիններն են, այլ ԱԺ-ի ՔՊ-ական խմբակցությունն է:

Իսկ երբ այս ողջ թատրոնը հրապարակային դարձավ, և մարդիկ տեսան հրապարակային բախումը ՔԿ-ի ղեկավարի և Աղազարյանի միջև, Փաշինյանն ստիպված եղավ հանրության աչքից հեռացնել այս թատրոնի գլխավոր դերակատարներին:

Փաշինյանի պահանջը բավարարեցին բոլոր կողմերը, բացի Աղազարյանից:

Իսկ դա նշանակում էր, որ ԱԺ-ում առաջ էր եկել վտանգավոր նախադեպ, որ ՔՊ-ական պատգամավորը կարող է հակադրվել Փաշինյանին:

Հասկանալի է, որ ավտորիտար ռեժիմներում, դա վարկաբեկում է ավտորիտարին և նա ստիպված պիտի պատժի շարքային իր թիմակցին: Հակառակ դեպքում կնշանակի, որ այլ առիթով մեկ այլ շարքային կարող է այլ հարցով նույնպես հակադրվել ավտորիտարին:

Իսկ եթե դրան գումարենք այն, որ այսօր Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրել ժողովուրդի մեջ, դա կնշանակի ուղակի սպառնալիք Փաշինյանի համար:

Ահա թե ինչու Փաշինյանն պիտի ամեն կերպ պատժեր Աղազարյանին և նույնիսկ հեռացնի ԱԺ-ից:

Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին, ապա նա մի պահ շփոթվեց, ինչը հերիք էր, որ նա էլ հայտնվեր պատժամիջոցների տակ:

Դա, իհարկե, չի նշանակում, որ ԱԺ-ում այլևս չկան նոր «աղազարյաններե: Բնականաբար, կան:

Բայց այս որոշումներով, Փաշինյանը փորձում է վախի մտնոլորտով պահպանել իր թիմը խորհրդարանում, մինչև որ կարողանա վերականգնել իր կորսված հեղինակությունը:

Սակայն քաղաքական ճոճանակի բանաձևը անդրդվելի է, և Փաշինյանի վարկանիշը անվերադարձ է անհետացել, քանզի 6 տարին հերիք էր, որ մարդիկ հասկանային, որ Փաշինյանը պատահական մարդ էր երկրի կառավարման համակարգում:

Այդ իսկ պատճառով Փաշինյանի բոլոր հույսերը՝ «նորե մարդկանցով փոխարինել իր համակարգը, վերջնարդյունքում հաջողությամբ չեն պսակվելու:

Ի վերջո, Ասադն էլ էր ցանկանում 2020-ից հետո վերափոխել իր թիմը, որ կարողանար շարունակել իշխել, սակայն ամեն ինչ փլվեց օրերի ընթացքում և անսպասելի ձևով:

Քանի որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, մանավանդ, երբ երկրի ղեկավարը այլևս չի ունենում երկրի համար նոր առաքելությանը համահունչ բավարար վստահության ռեսուրս:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Նոր զգուշացնող կադրեր՝ Լեդի Գագայից հետո։ Սարսուռ առաջացնող պատկերներ Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք» 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել»․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ կա վիրավոր Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին․ Արա Պողոսյան Ցեղասպանության չփարատվող ցավը խորանում է այն ժխտելու դատապարտելի փորձերով․ Վեհափառ Նիկոլի «փռած» ասֆալտը․ Արթուր Չախոյան ՀՀ ՔԿ–ն՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապ Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը. կիրանցի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին Ապրիլի 20-ի եղանակային կանխատեսումները Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մահացած տղա, կան վիրավորներ ԱԱԾ օպերացիա` Շենգավիթի թաղապետարանում. ձերբակալվել են պաշտոնյաներ Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 21_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 18-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 18-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 18-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 17-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am