Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Opel Sentra»-ն ու «Opel Astra»-ն․ կա 8 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի, «Opel Sentra» մակնիշի ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վանաձորի շտապօգնության բժիշկների, «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Իրինա Դանիելյանը, Իշխան Մկրտչյանը, Իգոր Նազարյանը և Լևոն Խաչատրյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է Նոր ֆորմատի փնտրտուքներով Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը» Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am