Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյությում անդրադաձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթին:

Նրա խոսքով՝ այդ ելութում կարծես Միրզոյանը խաղաղություն էր մուրում:

«Խաղաղության մասին է խոսվում, խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում՝ մուրալու: Այնպես էր խոսում, կարծես այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է:

Մի բառ անգամ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ, մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է ՀՀ տարածք և խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, մեկ խոսք չկա, որ պատերազմի գերիները Բաքվում են ապօրինաբար կամ ՀՀ այլ քաղաքացիներ այնտեղ անօրինական պահված են և ամենագլխավորը՝ ԼՂ ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պատանդ է վերցված ու պահվում է Բաքվի բանտերում»,- ասաց նա:

Ըստ Օսկանյանի՝ այնտեղ կան նախարարներ, որ տեղյակ էլ չեն ու դու ասում ես, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա: «Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ պատվիրակություն ուղարկի Հայաստան, Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու: Տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահն ուղերձով է հանդես գալիս «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» ֆորումում:

Այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքով դուրս են շպրտվել իրենց հողից, չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է նրանց հետ բանակցությունների մեջ մտնել՝ նրանց վերադարձն ապահովելու համար, հակառակ միջազգային դատարանների որոշումներին: Այդ բոլորը ՀՀ ԱԳ նախարարի համար գոյություն չունեն»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու չէր կարող լինել և որ աթոռի համար արժանապատվությունը վաճառել են:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները Նյարդայնացած է տիկտոկերը…Կարեն Քոչարյան Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր Էլեկտոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն. Փաշինյան «Մեզ անհանգստացնում է». ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Զելենսկին Հրազդան քաղաքում «BMW»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. կան տուժածներ Խիստ միամիտ է մտածել, թե Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին․ Հակոբ Բադալյան Սիլիկյան գերեզմանատնից գողանում են շիրմաքարերի ծաղիկները․ ահազանգ Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am