Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում պաշտպանության նախարար Հասանովի հետ հանդիպմանը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակ: Հասանովը զեկուցում է, թե ինչպիսին է իրավիճակը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը: Ֆորմալ իմաստով՝ ոչ մի: Բայց, ոչ ֆորմալ առումով, Հայաստանի հանդեպ Բաքվի որեւէ սահմանային ռազմական գործողություն ուղեկցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առնվազն Թուրքիայի տարածքից օդային ու հրամանատարային օդային աջակցությամբ:

Հետեւաբար, երբ Բաքվում Հասանովը քննարկում է «սահմանային օպերատիվ իրավիճակը» Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատարի հետ, ապա, եթե այդ քննարկումը պարզապես արարողակարգ չէ, ուրեմն գործնական պարագայում կարող է ունենալ հենց վերը նշածս տրամաբանությունը:

Ընդ որում, պետք է ուշադրության արժանացնել, որ անցնող օրերին Բաքուն Անկարայի հետ հաղորդակցվել է այսպես ասած երեք շերտով: Նախ Էրդողան-Ալիեւ մակարդակով, դրա հաջորդ օրը Ֆիդան-Բայրամով արտգործնախարարական մակարդակ, եւ այսօր փաստորեն ռազմական մակարդակով:

Միարժեք եզրակացնել, որ անպայմանորեն քննարկվում է որեւէ ռազմական սադրանքի հարց, իհարկե ճիշտ չէ, սակայն հավանականությունը կարող է լինել բավականին բարձր: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական այդ շփումները փաստորեն տեղի ունեցան ադրբեջան-իսրայելական շփումներից անմիջապես հետո:

Ես դրան անդրադարձել եմ, պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը Օրեր առաջ Իսրայելում էր եւ հանդիպես այդ երկրի քաղաքական ղեկավարներին: Իսկ Իսրայելի համար Ադրբեջանը բնակաաբար ունի հակաիրանյան պլացդարմի նշանակություն: Թեեւ այստեղ իհարկե դա խնդրի կամ պատկերի նեղ շրջանակն է: Իսրայելը բոլորովին դեմ չէ Ադրբեջանի միջոցով ընդհանրապես ազդեցություն ունենալ Կովկասում, Կասպիցում, ինչպես նաեւ հեռանկարում դեր ունենալ Կենտրոնական Ասիային առնչվող հարցերում:

Այդ իմաստով, Ադրբեջանի որեւէ սադրանք իրենք կարող են դիտարկել ոչ թե անմիջապես Իրանին թիրախավորելու համատեքստում, այլ Ռուսաստանին եւ Իրանին առնվազն լարելու եւ այդ կերպ քաղաքական որեւէ բան կորզելու: Նույնը նաեւ Թուրքիայի պարագայում»:

Բացառելի չէ եւ այն, որ այս շարժերը կարող են լինել ցուցադրական-հոգեբանական ճնշման տրամաբանության մեջ, իսկ անմիջական ռազմական գործողության՝ չվերածվել:

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Խիստ անհրաժեշտ է, որ ՀԾԿՀ նախագահը գա դատարան և պատասխանի գոնե դատարանի հարցերին. Դավիթ Ղազինյան Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը «Վարչապե՞տ եք, թե քայլիստ, ակտիվիստ»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Պուտինին հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ է հիբրիդային պատերազմ անում ՀՀ-ի դեմ․ Փաշինյանը «փախավ հարցից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am