ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար, պրոդյուսեր Պետրոս Ղազարյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը սույն թվականի նոյեմբերի 27-ին դիմել էր ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերում Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը ներկայացնելու առաջարկ-պահանջով։

Շարժման համահիմնադիր, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատրաստ է Հ1-ի եթերով բացահայտել պետական մեծ կարևորություն ներկայացնող այս փաստաթղթերի իրավական և քաղաքական նշանակությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ «Միասին» շարժումն արդեն ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել հաղորդում առերևույթ հանցագործության մասին։

Ըստ այդմ՝ շարժումն արձանագրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան - Ադրբեջան սահմանագծում - սահմանազատում գործընթացն իրականցնելիս կատարել են գործողություններ, որոնք կարող են մեղսագրվել ՀՀ ՔրՕրի Բաժին 11-ի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ», գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին՝ պետական դավաճանությանը։

Հաշվի առնելով հիշյալ փաստերի քննարկման հանրային և պետական հրատապությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պետրոս Ղազարյանը քանիցս հայտարարել է, թե ընդդիմադիրներին միշտ պատրաստ է լսարան տրամադրել, բայց նրանք հրաժարվում են, «Միասին» շարժումը եթեր է պահանջել, սակայն ստացել է պատասխան, թե եթերային հյուրերի ցուցակն արդեն պատրաստ է մինչև տարեվերջ, ուստի մեր պահանջին կարձագանքեն հունվարին։
Մենք սույն պատասխանը գնահատում ենք որպես պարզունակ մերժում և ժողովրդավարության տարրական սկզբունքների կոպիտ ոտնահարում, հրաժարում սեփական խոստումներից։ Շինծու պատրվակով Հ1-ը չի ցանկանում ապահովել բազմակարծությունը և ազատ խոսքը՝ հրաժարվելով եթեր տրամադրել իշխանության ընդդիմախոսներին։ Եթերային հյուրերի վաղօրոք հաստատված անբեկանելի ցուցակներ չեն կարող լինել, իրադարձություններն իրենք են թելադրում քաղաքական օրակարգը, թեմաներն ու հյուրերին, ուստի պնդում ենք մեր առաջարկը՝ հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջելով տրամադրել եթեր հանրային մեծ հնչեղություն ունեցող նշյալ հարցի բարձրաձայնման համար։


«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

դիտվել է 785 անգամ
Լրահոս
Առաջին անգամ խոսքս ուղղում եմ Սրբուհի Գալյանին․ Էդգար Էլբակյան (video) ՔՊ-ական տիկի՛ն, դու գիտե՞ս՝ իմ եղբայրը ոնց է գերեվարվել․ արցախցու կոշտ պատասխանը (video) «Վազգեն Միրզախանյանի նման ոչնչությանը մի ասելիք կա»․ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան (video) Անահիտ Ավանեսյա՛ն, դե մի հատ բախտդ փորձիր, գնա մտիր «Կյանքի խոսք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գերիներին թող ազատեն, թղթի վրա ի՞նչ խաղաղություն, էլի ահաբեկված ապրում ենք․ Հարցում (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, տակը մնաց մեզի անալիզ»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլ Փաշինյանի երեսին կթքեմ, եթե ինձ չբռնեն»․ Հարցում (video) «Ստու՛մ ես Սրբուհի Գալյան․ Նիկոլը քեզ կօգտագործի ու․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զենք էլ չեն առել, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով ման կուգան․ Շիրակի բնակիչ (video) Նիկոլ ու Ավինյա՛ն, դուք տոնածառ ունեցե՞լ եք․․․ էս ի՞նչ փողեր եք հանում․ ավագանու անդամ (video) «Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով «Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am