Բռնագրավում են արցախցիների գումարները

168.am-ը գրում է․ Արցախցիները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի միջոցով կարող են հասնել նրան, որ մուտք ունենան իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներին, տնօրինեն այդ հաշիվների գումարները և օգտագործեն այն բազմաթիվ սոցիալական խնդիրների գոնե մասնակի լուծման համար, որոնց բախվել են բռնի տեղահանվելուց հետո։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ ցույց տվեց իր հավատարմությունը գործող քաղաքական իշխանությանը. մերժեց արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների հետ կապված օրենսդրական փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը։

Դրանով, ըստ էության, ՍԴ-ն, քաղաքական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, ավարտին հասցրեց արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարների արգելափակման կամ բռնակցման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ազգային ժողովի քպ-ական քաղաքական մեծամասնությունը որոշեց առանց արցախցիներին հարցնելու՝ նրանց կուտակած կենսաթոշակային գումարները տեղափոխել Հայաստանի կուտակային համակարգ, ինչի իրավունքը ոչ մեկն իրենց չէր տվել։

Դրանով արցախցիները զրկվեցին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում իրենց միջոցները տնօրինելու ու օգտագործելու հնարավորությունից։ Չնայած դժվար է անգամ պատկերացնել՝ է՞լ ինչ պետք է լիներ, որ մարդիկ կարողանային ժամանակից շուտ տնօրինել իրենց կուտակած միջոցները, որոնց կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունեն։ Թե՞ իշխանությունները կարծում են, որ այնքան օգնություն ու օժանդակություն են տրամադրել այս մարդկանց, որ կուտակած կենսաթոշակային գումարները ժամանակից շուտ տնօրինելու կարիք այլևս չկա։ Հավանաբար դրա համար նաև որոշել են հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատել օգնության չափը, վերանայել 40+10 հազար դրամների ծրագիրը։

Բազմաթիվ արցախցիներ, որոնք այդ գումարների հույսին են, այդ գումարներով մի կերպ կարողանում են հոգալ բնակարանի վարձերն ու կոմունալ ծախսերը, ընդհանրապես կզրկվեն նման հնարավորությունից։ Կառավարությունը որոշել է, որ բավական է, ինչքան օգնություն ստացան։ Ապրիլից 40 հազար դրամ կստանան ոչ թե բոլորը, այլ մինչև 18 տարեկաններն ու թոշակառուները, նաև առաջին-երկրորդ խմբերի հաշմանդամները։

Հաջորդ տարվա հունիսից տրամադրվող օժանդակության չափը կպակասի ևս 10 հազար դրամով ու մինչև դեկտեմբեր կկազմի ընդամենը 30 հազար դրամ։

Արդեն մեկ տարի հետո, հավանաբար, սա էլ կվերացնեն։ Կառավարությունն այժմվանից մարդկանց տրամադրում է, որպեսզի համակերպվեն դրան։ Այդ պատճառով սկսել է աստիճանաբար կրճատել օժանդակության չափը։ Չնայած բազմաթիվ արցախցիներ օգնության գումարներով մի կերպ գոյություն են պաշտպանում։ Շատերն էլ չկարողանալով գոյատևել, ստիպված հեռանում են։

Մինչ իշխանությունները համարում են, որ բավական է՝ ինչքան օժանդակություն տրամադրեցին, կրճատում է 50-հազարական դրամները, այս ընթացքում արդեն տասնյակ-հազարավոր արցախցիներ լքել են Հայաստանը։

Օժանդակության կրճատումից հետո, հեռացողների քանակը շատ ավելի մեծ կլինի։

Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ արտագաղթեն։ Իբր բնակարանով ապահովման ծրագիր են իրականացնում, ծրագիրը չսկսած՝ տապալել են։ Այնպիսի պայմաններ են դրել, որ մարդիկ խուսափեն մոտ գալ։

Արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագիրը գործարկվել է։ Թվում է, թե հիմա դիմողներին տեղ ու դադար չպիտի լիներ։ Բայց դիմողները շատ քիչ են։ Քչերն են պատրաստ ընդունել այն պայմանները, որոնք պարտադրում են։

Դրանցից ամենագլխավորը, թերևս, Արցախի քաղաքացիությունից հրաժարվելն է։ Մարդիկ չեն ուզում կորցնել իրենց տներ վերադառնալու վերջին հույսը։

Պակաս խոչընդոտ չէ նաև գումարի չափը, որով նույնիսկ գյուղական բնակավայրերում դժվար է ապրելու համար քիչ թե շատ պիտանի բնակարան գնել։

Դա էլ քիչ է՝ արհեստական դժվարություններ են ստեղծում բնակարանային ծրագրից օգտվել ցանկացողների համար։ Ովքեր մտադիր են այդ գումարները ներդնել՝ հիփոթեքով բնակարան գնելու համար, գործընթացը հատուկ ձգձգում են, որպեսզի զրկվեն եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

Այսօր արցախցի բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում բախվում են սոցիալական լուրջ դժվարությունների։ Այդ դժվարություններն ավելի կխորանան արդեն հաջորդ տարի, երբ շատերը կզրկվեն ֆինանսական օժանդակություն ստանալուց։

Քիչ է՝ իշխանություններն այս մարդկանց զրկեցին իրենց տուն ու տեղից, հիմա էլ զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Հայտարարում էին, թե՝ ոչինչ չենք խնայելու Արցախից բռնի տեղափոխված «մեր քույրերի ու եղբայրների» համար, ամեն ինչ անելու ենք, որ մնան ու հաստատվեն Հայաստանում, բայց ինչպես տեսնում ենք, մի բան էլ խթանում են, որպեսզի նրանք արտագաղթեն։

Նույնիսկ չեն ուզում նախկինում արցախցիներին տրամադրվող բյուջետային գումարներն ուղղել նրանց սոցիալական օժանդակությանը։ Վերջերս կառավարության նիստում հայտարարվեց, թե այս ընթացքում արցախցիներին 75 մլրդ դրամի օգնություն են տրամադրել։ Չիմացողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխանությունները չափազանց առատաձեռն են գտնվել արցախցիների նկատմամբ։ Բայց այդպես չէ։ Սա գրեթե կրկնակի քիչ է այն գումարից, որը բյուջետային վարկի ձևով նախկինում ամեն տարի տրամադրվում էր Արցախին։

Դեռ չենք ասում, թե ի՞նչ եղան գումարները, որոնք դրսից գալիս էին՝ արցախցիներին օգնելու նպատակով։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հշեցնենք, որ անցած տարվա վերջին դրանք հասել էին 100 մլն դոլարի։ Հետո էլի շարունակեցին ստացվել տարբեր երկրներից ու միջազգային կառույցների կողմից։

Ի՞նչ եղան այդ գումարները, հայտնի չէ։ Վաղուց արդեն իշխանությունները դրանց մասին չեն խոսում։ Գումարները ներառել են բյուջեում ու ներկայացնում են, թե տրամադրվող օժանդակություններն իշխանության կամեցողության ու հոգատարության դրսևորումն են արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։ Ու դրա համար նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց, որ այսքան ժամանակ օժանդակում են։ Ամեն անգամ երեսով են տալիս, սպառնում են զրկել սոցիալական ծրագրերից, ահաբեկում են, որպեսզի չխառնվեն Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, շինծու քրեական գործեր են հարուցում, կալանավորում են, տանում նստացնում են։

Մարդկանց զրկել են իրենց հող ու ջրից, տուն ու տեղից՝ մի քանի հազար դրամ օգնություն են տալիս, կարծում են՝ մեծ գործ են անում։ Մի բան էլ՝ շնորհակալություն են ակնկալում, զարմանում են, թե ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ են բողոքում։ Ուզում են անձեն-անձուն համակերպվեն այն աղետի հետ, որը բերել են այդ մարդկանց գլխին։

դիտվել է 461 անգամ
Լրահոս
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video) Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդներից մեկը ԲԿ-ում է Երկիրը՝ կրակոցների մեջ (video) Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am