Կոռուպցիան պոզով, պոչով մեր կողքին է և մենք հանդուրժում ու հանդուրժում ենք․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«ՊՈԶՈՎ, ՊՈՉՈՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԵՆՑ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է

«Առողջության Իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պարբերաբար անդրադարձել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շուրջը կատարվող իրադարձություններին:

Այս անգամ ներկայացնում եմ ձեզ սույն կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակման տարօրինակ, հանելուկներով լի պատմությունը:

Այսպես, հիշեցնեմ, որ 2024 թվականի սկզբին «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման, կազմակերպության վերազինման, թերապևտիկ բաժնի տեղակայման և նման այլ իրողությունների վերաբերյալ մամուլում, սոցիալական կայքերում անախորժ հրապարակումներից հետո 2024թ. փետրվարի 12-ին տնօրենը՝ Անդրանիկը, իր նախաձեռնությամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ապա, ա՛յ քեզ «հրաշք», նույն օրը երեք ամիս ժամկետով նշանակվեց նույն կենտրոնի տնօրենի ժամամակավոր պաշտոնակատար (Գեղարքունիքի մարզպետի 2024թ. փետրվարի 12-ի 84-Ա որոշում):

Այդ պահից սկսում է տնօրենի աթոռին Անդրանիկի նորից նշանակման ոդիսականը: Արձանագրենք, որ մինչև օրս, Գեղարքունիքի մարզպետարանը երեք անգամ հայտարարել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ընտրության (նշանակման) մրցույթ, սակայն արդյունքում տնօրեն չի ընտրվել/նշանակվել, որևէ մեկը այդ մրցույթների հաղթող չի ճանանչվել: Հավելեմ, որ Անդրանիկը, որ այդ ընթացում շարունակել է մնալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նույնպես մասնակցել է այդ 3 մրցույթներին և հաղթող չի ճանաչվել, ավելին՝ վերջին մրցույթին հանձնաժողովը թույլ չի տվել նրան մասնակցել, քանի որ «հանկարծակի» պարզվել է, որ ,ա՛յ քեզ անհաջողություն, Անդրանիկը չի բավարարում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին՝ բավարար աշխատանքային ստաժ չունի: Հավելեմ, որ դեկտեմբերի 2-ի մրցույթին, որը թվով 3-րդ էր, մասնակցում էր նաև «Առողջության Իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչը և քանի որ այս անգամ էլ մրցույթը հաղթող չունեցավ, մենք հետամուտ եղանք, հասկանալու ո՞վ է նշանակվելու Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի ժամամանակավոր պաշտոնակատար, քանի որ պաշտոնակատար կարող է նշանակվել «տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը», իսկ Անդրանիկը չի համապատասխանում այդ պահանջներին:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հասած տեղեկությունների, այնուամենայնիվ, նա շարունակում է կատարել Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից այս տարվա կազմակերպած «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթները օրենքի խախտումով են ընթացել, հիմա էլ հավատարիմ նմալով իրենց գործելաոճին՝ շրջանցել են օրենքը և խախտումով իրենց «սիրելի» կադրին նշանակել պաշտոնակատար:

Իսկ եթե ինչ-որ հաշքով, պեղումների արդյունքում սույն անձի աշխատանքային կենսագրությունում «մասնագիտական ստաժ» է հայտնվել, մենք անպայման հետամուտ ենք լինելու դրա ծագումնաբանությանը:

Կոռուպցիան Էլ ինչպե՞ս է լինում,պաշտոնյան դիմում է գրում աշխատանքից ազատվում, ապա մարզպետը նույն օրը նույն պաշտոնում նրան ժ/պ է նշանակում, հետո «հայտնաբերվում է», որ սույն անձը չի համապատասխանում պաշտոնի պահանջներին, միևնույնն է մնում է պաշտոնակատար: Դուք ուրիշ «հերոս» չունեք.....

Կարո՞ղ է հանուն նրա օրենսդրական կարգավորումներ փոխեք, օրինակ «մրցույթ» հասկացությունը հանեք և ուղղակի նշանակեք ձեր «սիրելի» կադրերին տնօրեն:

Այս ամենը աբսուրդի, օրենքների շրջանցման և յուրայինների ամեն ինչ ներելու, թույլ տալու մաստեր կլաս է:

Հ.Գ. Կոռուպցիան պոզով, պոչով հենց մեր կողքին է և մենք հանդուրժում ու հանդուրժում ենք այն:
Ամենացավոտն այն է, որ այսօրինակ դեպքերը հանդիպում են անընդահատ»:

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆ Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Բայդենն ու Բլինքենը չօգնեցին, հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am