«Աշխարհն ամբողջությամբ վերադարձել է պատերազմի իրավունքի և ուժի տիրապետության բնական կերպարանքին։
Հայաստանի առաջնային խնդիրը, անշուշտ, այն է, որ երկրի ղեկին մի ռեժիմ է, որ ժողովրդին տանում է ոչ թե պայքարի, այլ ստրկության։
Ցավոք, առաջնային խնդիր լինելով հանդերձ՝ սա միակ խնդիրը չէ։ Հաջորդ խնդիրն այն է, որ այդ ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ազգային-ընդդիմադիր ուժերը ևս, ինչ-որ չափով գիտակցելով երկրի գլխին կախված վտանգի չափը, ինչ-որ չափով պատրաստ չլինելով դրանց ամբողջությամբ առերեսվել, ժողովրդին չեն ուղղում մեկ մարդու պես պայքարելու, կռվելով հայ մնալու և ապրելու իրավունք ստանալու երկար սպասված պատգամները։
Տարիներ շարունակ տեղին ու անտեղին նժդեհներ ու չերչիլներ մեջբերողների մեջ չկան այնպիսիները, որ ժողովրդին ոգի կտան՝ չվհատվելու պատերազմի հեռանկարից, ընդհակառակը՝ այն ընկալելու որպես ազատության գրավական։ Չկան այնպիսիները, որ ժողովրդին ազնվորեն կասեն՝ «ես ձեզ չեմ կարող ոչինչ խոստանալ՝ բացի արյունից, կռուժկով լողանալուց ու կտրոնով հացի հերթերից»։
Իսկ մարդկանց նման բան ասելու համար առաջին հերթին պիտի ինքդ պատրաստ լինես դրան։ Քանի դեռ դա չկա, հայոց քաղաքական դաշտում շարունակում են թևածել «բա ուզում եք՝ պատերա՞զմ լինի», «բա որ դուք գաք, ի՞նչ եք անելու, կռի՞վ եք սկսելու» փակուղային և ինքնացեղասպանական խոսույթները…»։
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը