ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։

2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջան տեղափոխվելուց հետո նրան ներում շնորհվեց, նա պարգևատրվեց, և նրան տրվեցին նյութական և պաշտոնական արտոնություններ։

Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․

ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Պահանջվել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են։

Կոմիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցագործությունների մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Կրկին պահանջվել է հստակեցնել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։

Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, իսկ նման հանցագործությունների հանդեպ ներումներ և արտոնություններ տրամադրելիս պետք է պահպանվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։

Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։

Կոմիտեն պահանջել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի հունիսին կայանալիք նիստից առաջ ներկայացնեն մանրամասն հաշվետվություն գործով կատարված առաջընթացի մասին։

Անհատական միջոցների չկատարման դեպքում ԵԽ-ն նախատեսվում է ընդունել միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Գեղարոտում քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am