Հութիները նոր հարվածներ են հասցրել Իսրայելին
Եմենի հութի ապստամբները հայտարարել են «Իրաքի իսլամական դիմադրություն» իրանամետ ռազմականացված խմբավորման հետ համատեղ իսրայելական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին: Սոցցանցում այդ մասին տեղեկացրել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նա նշել է, որ անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Պաղեստինի հյուսիսային հատվածում գտնվող իսրայելական երկու թիրախների և չափազանց կարևոր օբյեկտի՝ Պաղեստինի Ում Ռաշրաշ հարավային շրջանում։