Պարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան Վարդանյան
Պարոն Սիմոնյա՛ն, ասացին, որ այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք, գիտե՞ք՝ ինչու, որովհետև ես ձեր մասին չեմ խոսում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Աղվան Վարդանյանը մոտեցել է իրեն և առաջարկել սրճել իր հետ ու մի քիչ զրուցել։