Վրաստանում հերքել են իշխող կուսակցության ղեկավարի հրաժարականի մասին լուրերը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում հերքել են կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը: Այս մասին հայտնում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։
«Մի հորինեք։ Դուք սխալ տեղեկատվություն ունեք, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում», - հեռուստաընկերությանը հայտարարել է կուսակցության անդամներից Գիա Վոլսկին։