Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am

Amlur.am-ը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց, որ իր կյանքի ծանրագույն որոշումն է կայացրել՝ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնում մանդատը։

Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցում խոստովանեց նաև՝ իրեն և որդուն առնչվող 4 քրգործ կա այս պահին հարուցված, որոնցից մեկի դեպքում ինքը որպես վկա է հանդիսանում։

Առաջին. ԱԺ-ում լսումների ժամանակ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով: Այս միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։

Ահա հենց այս աղմկահարույց բացահայտումից հետո էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Հովիկ Աղազարյանին, որպեսզի վայր դնի մանդատը։

Երկրորդ․ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վարույթ կա հարուցված նաև կաշառք վերցնելու գործով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

Երրորդ․ Այս քրգործը ևս առնչվում է որդուն՝ Վահե Աղազարյանին, որն անցնում է ավտոներկրող ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների գործով։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեին պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Չորրորդ․ Ինչպես այսօր Հովիկ Աղազարյանը բացահայտեց, իր որդուն պատկանող ավտոներկրող ընկերության՝ աճուրդով ձեռք բերված մեքենաներից մեկում թմրանյութ են հայտնաբերել։

Հովիկ Աղազարյանի խոսքով, այս քրգործի հետ կապված կրակը դեռ վառ են պահում։

Ահա այս քրգործերի պատճառով էլ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն:

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը «Վարչապե՞տ եք, թե քայլիստ, ակտիվիստ»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Պուտինին հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ է հիբրիդային պատերազմ անում ՀՀ-ի դեմ․ Փաշինյանը «փախավ հարցից» (video) Կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․ Նիկոլ Փաշինյանի հույսերը և TRIPP նախագծը Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ (video) Փաշինյանը ցանկանում է բարեկամանալ Սիրիայի հետ Ինչից է լարվել Փաշինյանը Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am