Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր

Սիրիայի հակակառավարական զինյալ խմբավորումներն ամբողջությամբ գրավել են Հալեպ քաղաքը:

Այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին, հալեպահայերի շրջանում տիրող իրավիճակին և այս պահին քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին։

Մարիա Գաբրիելյանը շեշտեց, որ քաղաքում ստեղծված անսպասելի իրավիճակը խուճապի է մատնել հալեպցիներին:

«Ափսոս, որ զինյալ խմբավորումները ողջ քաղաքը գրավեցին։

Նոյեմբերի 29-ին ժամը 17։00-ին վայրկյանների ընթացքում վաճառատներն ու խանութները փակվեցին, մեծ քանակությամբ մարդիկ դեպի մայրաքաղաք և ծովեզրյա շրջաններ մեկնեցին։ Ճանապարհն այնքան ծանրաբեռնված էր, որ 4 ժամվա ճամփան 30 ժամ երկարեց», - մանրամասնեց սիրիահայ պատգամավորը։

Նրա խոսքով՝ պարբերաբար ինչպես կրակոցներ, այնպես էլ հրթիռակոծություններ են տեղի ունենում, և իշխում է ընդհանուր անորոշություն։

«Օրինական իշխանությունը դատարկել է բոլոր կենտրոնները, ընդդիմությունն է քաղաքի, ներառյալ` հայկական թաղամասերի տերը», - ընդգծեց Մարիա Գաբրիելյանը:

Պատգամավորի բնորոշմամբ՝ ներկայում հիմնական խնդիրը հաց ապահովելու հարցն է, քանի որ հացի մեծաթիվ արտադրամասեր չեն գործում։

«Լավ է, որ Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է համայնքին տիրություն անել։ Առայժմ այս է կացությունը», - եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Ավելի վաղ Հալեպի «Գանձասար» պարբերականը հաղորդել էր, որ Հալեպից Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը:

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները Հալեպի վրա հարձակումը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am