Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ 10 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, որից 8-ը` ռուս

Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ տասը օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Նրանց թվում են` ութ ռուս, ինչպես նաև մեկ բելառուս և մեկ ամերիկացի։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք բոլորը մեղադրվում են մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեջ։

Նշենք, որ բողոքի ակցիաները Վրաստանում նոր թափով սկսվել են նոյեմբերի 28-ին` կապված «Վրացական երազանքի» որոշման հետ՝ առնվազն մինչև 2028 թվականի վերջը հրաժարվելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից։

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, բողոքի ցույցերը վերսկսվել են Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Փոթիում, Թելավիում և այլ քաղաքներում։ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններն որակել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Նա հավելել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում «մինչև օրինականորեն ընտրված խորհրդարան չլինի»։ Նա սահմանադրական հեղաշրջում է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ-ին անդամակցությունը հետաձգելու որոշումը։

Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործում։ Հայտնի է, որ վիրավորվել է առնվազն 20 լրագրող և 42 ոստիկան։ Երկրի ՆԳՆ-ն չի հայտնել վիրավորված ցուցարարների թիվը։ Անցած երկու օրերի ընթացքում շուրջ 150 մարդ բերման է ենթարկվել։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 689 անգամ
Լրահոս
Ստամբուլում «Ակոս»–ի դիմաց Դինքի սպանության 18–րդ տարելիցին հազարավոր քաղաքացիներ են մասնակցել Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է Արամ Սարգսյանենք ընտրություններին ժողովրդի ձայները կորզեցին, հետո իշխանության հետ թանկացումների որոշումներն ընդունեցին․ ամոթ 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման Տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենա Ինչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներ Որքա՞ն հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները․ «Հետք» Մայր Տաճարում աղոթք է կատարվել գերեվարված հայորդիների համար Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու Volkswagen-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ՀՀ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գերիները իրենց կներեն գերության մեջ 1-2 ամիս ավել մնալու համար, անցել է երեքուկես տարի Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյանի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am