«Կոլեկտիվ Արևմուտքը» պարտություն է կրում Ուկրաինայում և, որպես հատուցում, ուզում է ռևանշի հասնել Վրաստանում

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ, մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշեց, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը:

Այս փուլում, նշեց Վրաստանի վարչապետը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է։ Նա նաև հայտարարեց, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»։

Կառավարության ծրագիրը, որը Կոբախիձեն ներկայացրել է խորհրդարան, կոչվում էր «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ՝ Եվրոպայում»։

Իր ծրագրում Կոբախիձեն այս որոշումը հետևյալ կերպ է բացատրել (ներկայացնենք նրա ելույթի ամբողջական հատվածը՝ կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ).

«Մեր նախընտրական կարգախոսն էր՝ «Միայն խաղաղությամբ, արժանապատվությունով և բարգավաճմամբ՝ դեպի Եվրոպա»

Մեր նպատակն է. արժանապատվորեն պաշտպանել մեր երկրի շահերը, այդ թվում՝ արժանապատվորեն հասնել Եվրամիությանն անդամակցությանը, ինչպես նաև՝ բարելավել մեր երկրի բարեկեցությունը։ Արժանապատվությունն առաջին և գլխավոր երաշխիքն է, որ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը։ Մեր խնդիրն է, ինչպես բխում է մեր կարգախոսից և կառավարության ծրագրից, շարժվել դեպի Եվրամիություն։ Մեր նպատակը, Եվրամիությանն անդամակցությունն է մինչև 2030 թվականը։ ԵՄ-ն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, և այստեղ է արժանապատվության հետ կապված գիծը։ ԵՄ-ն նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը:

Երբ մենք խոսում ենք դեպի Եվրոպա խաղաղ ճանապարհով շարժվելու մասին, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ իր համար սկզբունքորեն կարևոր է, որ մենք խաղաղությամբ շարժվենք դեպի իրեն։ Երբ խոսքը դեպի Եվրոպա արժանապատվորեն շարժվելու մասին է, կարևոր է, որ ԵՄ-ն պաշտպանի մեր ազգային շահերն ու ավանդական արժեքները։ Երբ մենք խոսում ենք բարեկեցությամբ Եվրոպա տեղափոխվելու մասին, որոշ մարդիկ փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը` նշելով, թե նախ պետք է դառնալ ԵՄ անդամ, այնուհետև կարող ես հասնել բարգավաճման: Իրականում, դա հակառակն է՝ նախ պետք է հասնել բարեկեցության որոշակի մակարդակի, և միայն դրանից հետո կընդունվես ԵՄ: Այստեղ էլ ԵՄ-ն պետք է ցույց տա, որ մեր երկրի տնտեսական զարգացումը և բնակչության բարեկեցության բարելավումը արժեքավոր և սկզբունքորեն կարևոր են իր համար»։

Վրաց և արևմտյան փորձագետների կարծիքով, Կոբախիձեի ակնարները կապված էին այն հանգամանքով, որ 2028-ին ԵՄ-ում իշխանության կգան նոր քաղաքական ուժեր, որոնք համահունչ կլինեն հին արևմտյան արժեքներին և դրանից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանին անդամակցել ԵՄ-ին:

Բացի այդ, նշում են փորձագետները, ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված կլինի, վերականգնված կլինեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, և Վրաստանի՝ դեպի Եվրոպա քայլերը «ուկրաինական զարգացումներին» չեն նմանվի:

Պետք է նշել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների այս ռազմավարությունը դրական է ընդունվում վրաց հանրության մեծ մասի կողմից, որտեղ պատրաստ չեն գենդերային հավասարության արժեքները ներմուծել երկրի արժեքների մեջ, իսկ արտաքին ոլորտում հայտնվեն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ՝ ընդդեմ Ռուսաստանի :

Ռուս-ուկրաինական պատերազմն էապես ազդեց մարդկանց գիտակցության վրա, իսկ արևմտյան լիդերների հիստերիկ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Եվրոպայում Վրաստանը դիտարկում են, ոչ այնքան որպես լիիրավ անդամի թեկնածու, որքան՝ մանրադրամ, որը պիտի օգտագործվի Մոսկվայի դեմ:

Վրաց հանրությունը այդ դերի մեջ հայտնվեց 2008-ին և դրանից ոչ թե շահեց, այլ՝ կորցրեց:

Իսկ ուկրաինական փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի անցկացումն է:

Այսօր, նույնիսկ նրանք ցինիկաբար պահանջում են արդեն Զելենսկուց, որ նա զորակոչի տարեթիվը 25-ից իջեցնի մինջև 18-ի:

Այսինքն՝ շարունակի ցեղասպանել երիտասարդ ուկրաինացիներին, հանուն Արևմուտքի, որն ունի նպատակ. պայքարել Մոսկվայի դեմ, սակայն ոչ իր ձեռքերով:

Վրաց ժողովուրդը չի ուզում այդ նվաստացուցիչ դերում հայտնվել, այդ իսկ պատճառով էլ Արևմուտքը ցանկանում է իր հերթական «գունավոր հեղափոխության» միջոցով փոխել իշխանությունը, որպեսզի Վրաստանից «երկրորդ ճակատ» բացվի ընդդեմ Ռուսաստանի:

Բնականաբար, Արևմուտքը իր զինվորներին չի ուղարկի ռազմաճակատ, չէ՞ որ դրա համար նախատեսված է օգտագործել ուկրաինացիներին և վրացիներին:

Իսկ վերջիններս դիմադրում են, այդ իսկ պատճառով էլ Թբիլիսիի փողոցներում այսօր Արևմուտքը զինված բախումներ է հրահրում, որ հասնի իշխանափոխության և կյանքի կոչի իր ծրագրերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա հայտնվել է ձնակույտի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am