«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, փաստաթղթային հիմնավորումներով պայմանավորված, հաղորդում է ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին։ Հաղորդման իրավական հիմնավորումները կներկայացվեն հինգշաբթի՝ 2024թ․ նոյեմբերի 28-ին ժամը 11։00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց (Մելիք-Ադամյան փողոց) կայանալիք <<Միասին>> շարժման մամուլի ասուլիսի ժամանակ։ Հրավիրում ենք մեր հայրենակիցներին, քաղաքական, հասարակական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու հանրային միջոցառմանը։
Հարգանքով՝ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ 27․11․2024 Հեռ․ 010 52-52-73
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը