Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Բաց աղբյուրներում տեղադրված ինֆորմացիայի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին այսօրվա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել: Մինչ այդ փաստը մանրամասնելը տեղեկացնենք, որ Կոնջորյանը եզակի «չքայլած» հեղափոխականներից է, որը երիտասարդ տարիքում հասցրել է երեք կուսակցություն փոխել:

Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին եւ քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերեւս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաեւ իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց կապ հաստատել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հասկանալու համար, թե հեղափոխության օրերին ինչ խառը առք-վաճառքով է նա զբաղված եղել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am