Չզարմանաք, որ մի օր էլ նոյեմբերի 9-ը հայտարարվի Նիկոլահայաստանի հռչակման օր․ Նաիրա Զոհրաբյան

Երեք անգամ էս նյութը գրեցի ու ջնջեցի՝ երեսպաշտների ու դեմագոգների ռաբիս զեղումների հավեսը չունենալու պատճառով։ Բայց, էս անգամ չեմ ջնջելու։ Եւ այսպես՝ նոյեմբերի 9-ին, հայրենահանձնման ու մեծ կապիտուլյացիայի 4-րդ տարելիցին, ինչպես եւ սպասելի էր, հերոսական պաթոսի պակաս չկար։ Պաթոսը, բնականաբար, բացառապես սոցիալական ցանցերում էր, քանզի շատ վաղուց արդեն մեր պատերազմի ու չպատերազմի մարտադաշտը բացառապես վիրտուալ հարթակն է, որտեղ մեր կոմֆորտի համար առանձնապես մեծ վտանգ չկա՝ բայցի տոքսիկ ալերգիայից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը․

«Եւ ուրեմն, այս ծանր պաթոսի ֆոնին, Նիկոլի կինը Տանզանիայի սաֆարիներից ու ջունգլիներից ֆոտո- վիդեո շարք է հրապարակում հենց նոյեմբերի 9-ին՝ Արցախի հանձնման ու հայկական կապիտուլյացիայի ամոթի օրը։ Մարդը, տվյալ դեպքում էս կինը, յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680 հազարի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է։ Նոյեմբերի 9-ը տոն է, բնականաբար, նաեւ էս իշխանության համար ու չեմ հիշում, որ թրքոտ ուսապարկն էր ասել, թե՝ մեր անկախությունը պիտի հաշվարկենք նոյեմբերի 9-ից։

Նոյեմբերի 9-ը տոն է զոհվածի էն հոր համար, ով կանգնեց ու հայտարարեց, թե ինքը ներել է իր որդուն սպանողին։ Նոյեմբերի 9-ը տոն է էն զզվելի պառավի համար, ով հայտարարեց՝ «թող Ալիեւ գա մեզ մորթի, մենակ Նիկոլը մնա»։ Նոյեմբերի 9-ը տոն է զոհվածի էն մոր համար, ով Նիկոլի կնոջ սեւ սպիտակ- փարթիին էր մասնակցում ու չորս ոտքով պարում։ Նոյեմբերի 9-ը տոն է Ծերեթելու էն տիգրովկայի համար, ով Նիկոլին հպարտորեն ավետեց՝ «հացը հազար դրամ էլ դառնա, մենք Նիկոլ ենք»։ Նոյեմբերի 9-ը տոն է Գյումրիում ինձ հանդիպած էն տղամարդու համար, ով 19 տարեկան որդուն թաղել էր 44-օրյային, բայց Նիկոլից շատ գոհ էր, որովհետեւ իր որդու արյան փողը Նիկոլը իր քարտին մի րոպե չի ուշացրել։

Նոյեմբերի 9-ը տոն է սորոսածին էն ոհմակի համար, որ լափագրանտի համար ողջունեցին հայրենիքի վաճառքի բոլոր արարները։ Ի դեպ, Թրամփի ընտրվելուց հետո դրանց լափը կարծես թե կտրվելու է, բայց ոչինչ,Պուտինը կա։ Շատ արագ պլաստիկ վիրահատություն կանեն ու կեգերն՝ «боже царя храни»։
Նոյեմբերի 9-ը տոն է «քաղաքականությամբ զբաղվող» բոլոր էն թափոնների համար, ովքեր էս իշխանության համար string են աշխատում։

Ու էս «տոնական» ֆոնին Նիկոլի կինը Տանզանիայի ջունգլիներից շնորհավորել է իրենց հպատակների ազգային տոնը։Ի դեպ, հեչ չզարմանաք, որ մի օր էլ, «Տոների եւ հիշատակի մասին» ՀՀ օրենքում, մի թրքահոտ ուսապարկ փոփոխություն առաջարկի ու նոյեմբերի 9-ը հայտարարվի Նիկոլահայաստանի հռչակման օր»։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am